Դավիթ Սահակյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Դավիթ Սահակյանց
Ծնվել էմարտի 29, 1975(1975-03-29) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր-մուլտիպլիկատոր
ՊարգևներՀայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

Դավիթ Ռոբերտի Սահակյանց (1975 մարտի 29, Երևան), հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2016):

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Սահակյանցի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն։ 2008 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։ 2010 թվականին Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է և ղեկավարում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան[1][2]։

2014 թվականին ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ, Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակի կապակցությմաբ ստեղծել է «Անահիտ» մուլտֆիլմը։

Ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հոթ հոթ դոգ», 2002
  • «Ուղիղ եթեր», 2002
  • «Այդ օրը», 2002
  • «Խաղ», 2003
  • «Կանխագուշակում», 2003
  • «4 երգ», 2007
  • «Սովորական մուլտեր», 2007
  • «Երաժշտական այբբենարան», 2007
  • «Երգող թվեր», 2008
  • «Հայրեններ», 2009
  • «Մհերի խնդրանքը», 2011

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեյ, ջան, Երևան»
  • «Օրոր»
  • «Հոլիվուդ»

Ուսումնական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխարհագրություն ամենափոքրերի համար», 2005
  • «Աստղագիտություն ամենափոքրերի համար», 2006
  • «Հին աշխարհի պատմություն` Բաբելոն», 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]