Ռոբերտ Սահակյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռոբերտ Սահակյանց
Ծնվել է օգոստոսի 30, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:30|2|0}})[1]
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է սեպտեմբերի 24, 2009({{padleft:2009|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1] (59 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Գործունեության տարիներ
1970-2009 թթ.
Ազգություն հայ
Մականուն Ռոբ
Մասնագիտացում անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր-մուլտիպլիկատոր, նկարիչ, սցենարիստ
Ամուսին Լյուդմիլա Սահակյանց
Պարգևներ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
IMDb ID 1649923
Commons-logo.svg Ռոբերտ Սահակյանց՝ Վիքիպահեստ

Ռոբերտ Արշավիրի Սահակյանց (օգոստոսի 30, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:30|2|0}})[1], Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 24, 2009({{padleft:2009|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:24|2|0}})[1], Երևան, Հայաստան), հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970 թվականին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972 թվականին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից[2]։ 1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը[3]։

«Աղվեսագիրք» 1975 թ.
2004 թ. նամականիշ

Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։ Վախճանվել է 2009 թվականին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից[4] հետո։

Ռոբերտ Սահակյանցի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում։ Նախ և առաջ, ես տղամարդ եմ։ Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը և գոյատևում։ Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ՝ ապա ավելի հեշտ։ Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը և տնկում իր ծառը։ Իսկ մեր մոտ ընդունված է նստել և սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ որպես երախտագիտության նշան։ Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել։ Բայց, որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության և անգործության մատնվել։[5]
- Ռոբերտ Արշավիրի Սահակյանց
Aquote2.png


Ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1972«Լիլիթ»
  2. 1973«Անհաղթը» — բարոյախրատական մուլտֆիլմ թույլ տղայի մասին, ով ուզում էր ուժեղ դառնալ։
  3. 1973«Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  4. 1974«Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  5. 1975«Աղվեսագիրք»
  6. 1976«Անբան աղվեսը»
  7. 1977«Որսորդները»
  8. 1979«Կիկոս»
  9. 1979«Առաջինը»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981«Սուտլիկ որսկանը»
  12. 1982«Ով էնպիսի սուտ ասի...»
  13. 1983«Խոսող ձուկը»
  14. 1984«Հնարամիտ գյուղացին»
  15. 1984«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985«Բարեկենդանը»
  17. 1987«Դաս» — գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ մեծահասակների համար։
  18. 1988 — «Քամի»
  19. 1989 — «Սեղմակոճակ»
  20. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  21. 1991 — «Ամեն ինչ լավ է» — քաղաքական պամֆլետ ԽՍՀՄ-ի մասին
  22. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  23. 1994«Կացին»
  24. 1994 — «Նախագահական ընտրություններ»
  25. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները» (ՕՌՏ)
  26. 1996 — «Տապան»
  27. 1996 — «Վիկտորիա»
  28. 1998 — «optimus mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  29. 2000 — «Ես էլ եմ հայ» — քաղաքական պամֆլետ։
  30. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  31. 2002 — «Yellow Submaryan»
  32. 2004«Փոքրիկ պանդոկ»
  33. 2004 — «Կոշկակարի տղան»
  34. 2004 — «Անանաս Բանանաս»
  35. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  36. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  37. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  38. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  39. 2005 — «Հայկական դրախտ»
  40. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»», «Բաղեշ», «Սասուն
  41. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  42. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  43. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  44. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  45. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  46. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  47. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  48. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  49. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  50. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  51. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  52. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  53. 2009 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  54. 2009 — «Դա Վինչի կատուն»

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1973 — «Անհաղթը»
  2. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  3. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  4. 1975 — «Աղվեսագիրք»
  5. 1976 — «Անբան աղվեսը»
  6. 1977 — «Որսորդները»
  7. 1979 — «Կիկոս»
  8. 1979 — «Առաջինը»
  9. 1980 — «Ձախորդ Փանոս»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981 — «Սուտլիկ որսկանը»
  12. 1981 — «Հազար հնարքներ»
  13. 1982 — «Ով էնպիսի սուտ ասի...»
  14. 1983 — «Խոսող ձուկը»
  15. 1984 — «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ»
  16. 1985 — «Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս»
  18. 1989 — «Սեղմակոճակ»
  19. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  20. 1991 — «Ամեն ինչ լավ է»
  21. 1994 — «Կացին»
  22. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները»
  23. 1996 — «Տապան»
  24. 1996 — «Վիկտորիա»
  25. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  26. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  27. 2004 — «Կոշկակարի տղան»
  28. 2004 — «Անանաս Բանանաս»
  29. 2004 — «Սովորում ենք կադալ»
  30. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  31. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  32. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  33. 2005 — «Հայկական դրախտ»
  34. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»
  35. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  36. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  37. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  38. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  39. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  40. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  41. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  42. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  43. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  44. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  45. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  46. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  47. 2009 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  48. 2009 — «Դա Վինչի կատուն»

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1973 — «Լիլիթ»
  2. 1977«Որսորդները»
  3. 1979«Կիկոս»
  4. 1983«Խոսող ձուկը»
  5. 1985 — «Ով է ներկել Կարմիր ծովը»
  6. 1987«Դաս»
  7. 1988 — «Քամի»
  8. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  9. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիայի տեսահոլովակը)
  10. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  11. 2004«Փոքրիկ պանդոկ»

Մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1971 — «Պույ-պույ մկնիկը»
  2. 1976«Գտնված երազ»
  3. 1976«Երաժշտություն»
  4. 1985«Բարեկենդանը»
  5. 1986«Երեք հեքիաթ»
  6. 1987«Դաս»
  7. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  8. 1998 — «optimus mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  9. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա», տեսահոլովակ)
  10. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտինի տեսահոլովակը)
  11. 2002 — «Yellow Submaryan»
  12. 2005«Իմ մեծ հայկական հարսանիքը» (անիմացիոն հատվածները, Դավիթ Սահակյանցի հետ)

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1998 — «Մեր բակը 2» (Մեսրոպ Մաշտոց)

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Հնչյունային օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Տեքստի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1978 — «Բայց չէ՞ որ մենք քեզ հետ ընկերներ ենք»

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1999 — «Մեր բակը 2» ֆիլմի «Մեր բակը 2.5» տեսահոլովակը՝ ֆիլմի 96-րդ րոպեից (ռեժիսոր)
  2. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա») (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  3. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտին) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Կապկով, Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (Энциклопедия отечественной мультипликации), Մոսկվա, «Ալգորիտմ», 2006, էջ 560-561 — 816 էջ. — 3 000 հատ, ISBN 5-9265-0319-4։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]