Լեոնիդ Ագուտին
Լեոնիդ Ագուտին | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Леонид Николаевич Агутин |
Ի ծնե անուն | Լեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին |
Ծնվել է | հուլիսի 16, 1968[1] (56 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | փոփ, ջազ |
Մասնագիտություն | Երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր, կիթառ և վոկալ[2] |
Գործունեություն | 1991-ից |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Ամուսին | Անժելիկա Վարում |
Պարգևներ | |
Կայք | agutin.com |
Leonid Agutin Վիքիպահեստում |
Լեոնիդ Նիկոլաևիչ Ագուտին (ռուս.՝ Леони́д Никола́евич Агу́тин, հուլիսի 16, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս փոփ երգիչ և երգահան։ 2008 թվականին դարձել է ՌԴ վաստակավոր արտիստ[3]։ Երաժշտական գործունեություն է ծավալում սկսած 1990-ական թվականներից, թողարկել է 10 ալբոմ և 3 խմբակային ալբոմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968 թվականի հուլիսի 16-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ Պետրովիչ ու մանկավարժ Լյուդմիլա Լեոնիդովնա (մինչ ամուսնությունը՝ Շկոլնիկովա) Ագուտինների ընտանիքում։
Հայրը երգում էր «Կապույտ կիթառներ» համույթում, «Բրատիսլավական քնար» մրցույթի դափնեկիր։ Աշխատել է Ստաս Նամինի, «Ուրախ տղաներ», «Երգող սրտեր», «Երգիչներ» խմբերում որպես ադմինիստրատոր։ Ներկայումս (2016)՝ երաժշտական քննադատ[4]։
Մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի է, ՌԴ վաստակավոր ուսուցիչ, աշխատում էր Մոսկվայի № 791 դպրոցում[4]։
6 տարեկան հասակում Լեոնիդն ընդունվում է երաժշտական դպրոց։ Այնուհետև Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոց՝ դաշնամուրի դասարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում՝ խորհրդաֆիննական սահմանին։
1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ[5]։
1989 թվականից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում՝ որպես «տաքացնող» արտիստ։ 1992 թվականին Լեոնիդ Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դառնում է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային կոնկուրսի դափնեկիր, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի դափնեկիր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կինը՝ Սվետլանա Բելիխ, ումից ամուսնալուծվել է 1993 թվականին՝ միասին ապրելով մոտ 5 տարի[6]։
- Քաղաքացիական ամուսնություն՝ Մարիա Վորոբյովա, բալետի պարուհի։ Ծանոթացել են 1994 թվականին Փարիզում[7]։
- Դուստրը՝ Պոլինա Վորոբյովա (ծն․ մարտի 12, 1996), ապրում էր մոր և խորթ հոր հետ Իտալիայում, իսկ այժմ ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։
- Երկրորդ կինը՝ Անժելիկա Վառում (ծն․ մայիսի 26, 1969), խորհրդային ռուս էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ (2011)։ Զույգը միասին է 1997 թվականից։ Ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 18-ին[8]․ հարսանիքը կազմակերպել են Վենետիկում։
- Դուստրը՝ Ելիզավետա Վառում[9] (ծն․ փետրվարի 9, 1999), 2003 թվականից ապրում է Մայամիում։ Ստեղծել է սեփական ռոք խումբը՝ «Without Gravity» («Առանց ձգողականության»), որի հետ համերգներով հանդես է գալիս դպրոցներում, խմբի համար երաժշտություն է գրում, նվագում է կիթառ։
- Քույր (հորական կողմից)՝ Քսենիա Ագուտինա (սեպտեմբերի 1, 1980)
- Քույր (հորական տնից)՝ Մարիա Ագուտինա (հունիսի 13, 1982)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսերեն անունը | Թարգմանություն | Տարի |
---|---|---|
Босоногий мальчик | Ոտաբոբիկ տղա | 1994 |
Декамерон | Դեկամերոն | 1996 |
Летний дождь | Ամառային անձրև | 1998 |
Compilation | 1998 | |
Служебный роман | Ծառայողական սիրավեպ | 1999 |
Леонид Агутин | Լեոնիդ Ագուտին | 2001 |
Дежа вю | Դեժա վյու | 2003 |
Compilation | Ժողովածու | 2004 |
Cosmopolitan Life (with Al Di Meola) | Տիեզերական կյանք | 2005 |
Любовь. Дорога. Грусть и Радость. | Սեր, Ճանապարհ, Տխրություն և Երջանկություն | 2007 |
Время последних романтиков | Վերջին ռոմանտիկների ժամանակը | 2012 |
Тайна склеенных страниц | Սոսնձված էջերի գաղտնիքը | 2013 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #122881567 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ «УКАЗ Президента РФ от 29.12.2008 N 1875 "О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО ЗВАНИЯ "ЗАСЛУЖЕННЫЙ АРТИСТ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ" АГУТИНУ Л.Н."». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 Биография Леонида Агутина // c-cafe.ru
- ↑ Официальный сайт Леонида Агутина // agutin.com
- ↑ Леонид Николаевич Агутин — биография // to-name.ru
- ↑ Биография Леонида Агутина // paparazzi.ru
- ↑ «Леонид Агутин и Анжелика Варум. О боязни стадионов, о том, кто из них кому служит и почему их дочка живёт отдельно, пара впервые рассказала ОК! // ok-magazine.ru (18 ноября 2008 года)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Почему дочери Леонида Агутина не носят его фамилию? // eg.ru (15 июля 2013 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Ագուտինի պաշտոնական կայքը // agutin.com
- Լեոնիդ Ագուտին. «Մենք համերգների ենք գալիս՝ թերություններ, այլ ոչ թե աժանիքներ գտնելու համար». top.oprf.ru կայքին տված հարցազրույցը // top.oprf.ru (16 դեկտեմբերի 2013 թվական) (արխիվային կրկնօրինակ)
- Լեոնիդ Ագուտինը կդառնա «Усадьба Jazz» փառատոնի հեդլայները // facetoplace.ru (20 մարտի 2014 թվական)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ագուտին» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Տենոր
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգիչներ
- «Ոսկե գրամաֆոն» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս բանաստեղծներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ռուս կոմպոզիտորներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուսաստանի փոփ-վոկալիստներ