Կիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիկոս (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Կիկոս
Կիկոս.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան
կատակերգություն
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
ՍցենարիստՌոբերտ Սահակյանց և Հովհաննես Թումանյան
ԵրաժշտությունՅուրիկ Հարությունյան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուհայերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն8 րոպե
Թվական1979

«Կիկոս», 1979 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում լույս տեսած մուլտֆիլմ, որը ստեղծվել է Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի հիման վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հայ ավանդական բազմազավակ ընտանիքի հայրը իր ավագ աղջկան ուղարկում է ջրհորից ջուր բերելու։ Այս աղջիկը գնում է հասնում ջրհորի մոտ և պատկերացնում, որ ամուսնացել է և Կիկոս անունով մի որդի է ունեցել՝ ով բարձրացել է ծառի վրա և ծառի վրայից ընկել։ Նա այս ամենը մտածելով ընկնում է մտորումների մեջ և սկսում լաց լինել.

Aquote1.png Գընացի մարդի,

Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս. Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ բալա ջան...

Aquote2.png


Էսպես ավագ աղջիկը նստում է ծառի տակ ու սկսում լաց լինել։ Շուտով հայրը ջրի է ուղարկում միջին աղջկան, ով գալով ջրհորի մոտ տեսնում է ողջբացող քրոջը։ Քույրը նրան դիմում է.

Aquote1.png Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ Aquote2.png


Միջնեկ քույրը ևս սկսում է լաց լինել և գնում է ավագ քրոջ մոջ։ Տեսնելով, որ միջնեկ աղջիկը ևս ուշանում է՝ հայրը ջրի է ուղարկում կրտսեր աղջկան, նրան դիմելով այսպես՝

Aquote1.png Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։ Aquote2.png


Փոքրը ևս գնում է և մնում քրերի մոտ։ Երեք քույրերը սկսում են բարձր աղաղակել՝ ավագ քույրը լացում է, իսկ միջինը և փոքրը ասում են.

Aquote1.png Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ Aquote2.png


Ի վերջո, ի հայտ են գալիս քույրերի տատն ու պապը և պապը քույրերին առաջարկում է, որպեսզի գնան և անասուն մորդեն՝ Կիկոսի հիշատակի համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Giannalberto Bendazzi (2015)։ Animation: A World History։ III: Contemporary Times։ CRC Press։ էջ 176։ ISBN 1317519884։ «Some examples are Kikos (id., 1979) and Who Will Tell a Fancy Story (1982).» 
  2. Կիկոսի մահը(չաշխատող հղում) – պատմվածքի և ֆիլմի սյուժեն