Կախարդական լավաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կախարդական լավաշ
A57e508500903f08efda3f8f8a3a81f6.th.jpg
«Կախարդական լավաշ». պաստառ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍ.Անդրանիկյան, Ն. Աթաջանյան
ՍցենարիստԱ. Սահրադյան, Ստեփան Անդրանիկյան
ՀնչյունավորումՍոս Սարգսյան
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Գրիգորյան
ԵրաժշտությունՏիգրան Մանսուրյան
ՕպերատորԱլիսա Քյուրդիան
Հնչյունային օպերատորՅու. Սայադյան
Լեզուհայերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1973

«Կախարդական լավաշ», 1973 թվականին[1] Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։ Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար։ Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի գործը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։ Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КиноПоиск.ru»։ www.kinopoisk.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-27