Ալիսա Քյուրդիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Քյուրդիան
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 8, 1943(1943-10-08) (80 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Պարգևներ՝

Ալիսա Վահագի Քյուրդիան (հոկտեմբերի 8, 1943(1943-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2010)[1]։ Առաջին կին օպերատորը հայկական նկարչական մուլտկինոյում (1969)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսա Քյուրդիանը ծնվել է 1943 թվականին, Երևանում։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1968 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայում (ղեկավար՝ Մ. Դրույան)։ 1965 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում[2][3]։

Ընտրյալ մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջութակը ջունգլիներում» (1969)
  • «Փարվանա» (1970)
  • «Պույ-պույ մկնիկը» (1971)
  • «Կախարդական լավաշ» (1973)
  • «Աղվեսագիրք» (ըստ Վարդան Այգեկցու և Միթար Գոշի,1975 թվական)
  • «Որսորդներ» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1975 թվական)
  • «Մկների ժողովը» (ըստ Աթաբեկ Խնկոյանի, 1978 թվական)
  • «Կիկոս» (1979)
  • «Քաջ Նազար» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1980 թվական)
  • «Հայելի» (1982)
  • Խոսող ձուկը (1983)
  • Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ... (1984)
  • «Սեղմակոճակ»/«Ամրակ» (1989)
  • «Տան խաղաղ հովտում» (1991)[4]
  • «Միջանցք» (1991)
  • «Ընտրություններ» (1994)
  • «Կացին» (1994)
  • «Տգետը» (1995)[5]
  • «Վիկտորիա» (1997)[6]
  • «Պանդոկ» (2002)
  • «Պետական խորհրդանիշեր» (2008)[7]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նռնենիներ»[8]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի մշակույթի նախարարության մեդալ, 2008
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 2010[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միություն. միության անդամներ». uca.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Տան խաղաղ հովտում». arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Տգետը». arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Վիկտորիա». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Պետական խորհրդանիշեր». arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Նռնենիները». arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.