Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
Պրոդյուսերնկարիչ` Ռոբերտ Սահակյանց
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
ՕպերատորԱլիսա Քյուրդիան
Հնչյունային օպերատորԿարեն Կուրդիյան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն7,46 րոպե
ՊրիկվելԽոսող ձուկը
ՍիկվելԲարեկենդանը
Թվական1984

«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...» (ռուս.՝ «В синем море, в белой пене…»), 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ֆիլմ՝ հայկական ժողովրդական հեքիաթների թեմաներով։ Մուլտֆիլմում հնչում է «Քամին ծովում» երգը[2]՝ Անահիտ Կանաչյանի կատարմամբ։

Տղան իր պապիկի հետ ծովում ձուկ է բռնում, և հանկարծ նրանց ձկնորսական ցանցում հայտնվում է մի կուժ։ Տղան բացում է կուժի բերանը, և այնտեղից դուրս է գալիս ծովերի տիրակալը։ Նա ստիպողաբար տղային տանում է իր ստորջրյա թագավորությունը, որպեսզի նրան իր աշակերտը և ժառանգորդը դարձնի՝ ամուսնացնելով իր միակ դստեր հետ։ Բայց տղան չի ուզում, որ իր ամբողջ կյանքում խորտակի նավեր մարդկանց հետ, նույնիսկ հարստություն ձեռք բերելու համար, սակայն ձևացնում է, որ ինքը համաձայն է ծովի տիրակալի առաջարկին, և խորամանկությամբ նրան ստիպում է ետ մտնել կուժի մեջ, որից հետո ինքն անմիջապես հայտնվում է իրենց նավակի մեջ՝ պապիկի կողքին, իսկ կուժը նետում է ծով։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծովի արքա -Գարրի Բարդին (ձայնը)
  • Տղա - Յարոսլավա Տուրիլովա (ձայնը)
  • Արքայի դուստր - Անահիտ Կանաչյան (երգող ձայնը)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ մուլտֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք հարյուր տարի հետո ես քեզ կամուսնացնեմ իմ դստեր հետ։
Եթե ուզում ես հարուստ և երջանիկ լինել, մնա մեզ հետ, կլինես մեր թագավորը։
Բայց, եթե կուզես, ձուկ մնա։ Նա ձուկ սիրում է։ Հա-հա, տապակած...
Բայց, եթե կուզես, ձուկ մնա, լողալով հասիր պապիկիդ։ Նա ձուկ սիրում է. տապակած։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կինո, լիակատար կատալոգ, 1924-1999 թթ., Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա, 2000 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]