Պույ-Պույ
Արտաքին տեսք
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Հիմնված է | Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը» հեքիաթի մոտիվներով |
| Ռեժիսոր | Ռաֆայել Բաբայան |
| Սցենարիստ | Ռաֆայել Բաբայան Վալենտին Պոդպոմոգով, |
| Երաժշտություն | Ռոբերտ Ամիրխանյան |
| Օպերատոր | Ալիսա Քյուրդիան |
| Հնչյունային օպերատոր | Կ. Կուրդիյան, երգչուհի` Ռաիսա Մկրտչյան |
| Երկիր | |
| Լեզու | հայերեն |
| Ընկերություն | Հայֆիլմ |
| Տևողություն | 10 րոպե |
| Թվական | 1971 |
«Պույ-Պույ», 1971 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում։ Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում։ Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ։ Լաց ու կոծ է դնում։ Եվ այնքան է ողբում, մինչև որ նիհարում, դուրս է պրծնում ու փրկվում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական կինո, լիակատար կատալոգ, 1924-1999, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա, 2000 թ.։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]