Jump to content

Ռաիսա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաիսա Մկրտչյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌաիսա Հրանտի Մկրտչյան
Ծնվել է1942 փետրվարի 25, Հայաստան
Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերէստրադա
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Ռաիսա Հրանտի Մկրտչյան (Սարգսյան) (փետրվարի 25, 1942(1942-02-25), Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2006)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատար։ 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Ձայնագրվել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում։ Ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», «Քարնեգի Հոլ», Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի հայտնի դահլիճներում[2]։

Ռաիսա Մկրտչյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի, Մուրադ Կաժլաևի և այլոց երգերից։

Մրցանակներ, պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Արթուր Աբրահամը, Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]