Քննարկում:Պույ-Պույ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

մուլտֆիլմի անվանումը հենց մուլտֆիլմում գրվում է միայն «Պույ Պույ», բայց երբ մկնիկը երգում է, երգում է ես մկնիկն եմ պույ պույ (ոչ մուկիկը), օրինակ իմ մանկական հիշողության մեջ այս մուլտֆիլմի անվանումը տպավորված է մկնիկ ոչ թե մուկիկ, ինչ կարծիքներ կան։ --ERJANIK քննարկում: 11:09, 19 Մարտի 2015 (UTC)[reply]

Սա էլ մուլտը. իրոք գրված է պարզապես «ՊՈՒՅ-ՊՈՒՅ» (գծիկով և առանց «մկնիկ» կամ «մուկիկ» բառի): Կարծում եմ` պետք է վերանվանվի այնպես, ինչպես մուլտում է` թողնելով վերահղումներ: --23artashes (քննարկում) 11:27, 19 Մարտի 2015 (UTC)[reply]
համաձայն եմ, իրոք եթե անվանումը այդպես է գրված մուլտֆիլմում, դրանից լավ աղբյուր պարզ է չկա։ --ERJANIK քննարկում: 07:00, 21 Մարտի 2015 (UTC)[reply]

Պույ-Պույ[խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմի սցենարի համահեղինակը Ռաֆայել Բաբայանն է, նաև` ռեժիսորը և բեմադրող-նկարիչը: Իսկ կոմպոզիտորրն է Ռոբերտ Ամիրխանյանը: Փորձեցի շտկել, սակայն չգիտեմ ինչու ստացա "հոդվածի խմբագրման ժամկետը սպառված է" հաղորդագրությունը... – Այս անստորագիր գրառման հեղինակն է Սիրանույշ Գալստյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Սիրանույշ Գալստյան, շնորհակալություն, տեղեկատվության համար: Վիքիտվյալներում նույնպես ուղղումը կատարվեց և տեղեկաքարտում արդեն ճիշտ է երևում ռեժիսորի անունը:--Armineaghayan (քննարկում) 20:25, 27 Փետրվարի 2017 (UTC)
Ի դեպ, հնարավո՞ր է ճշտել նրա հայրանունը։ Մեր հոդվածում (հետևաբար նաև աղբյուրում` «Ով ով է» հանրագիտարանում) Սուրենի է։ Իսկ շատ այլ տեղերում գրված է` Ռ. Պ. Բաբայան։ Օրինակ` 1, 2 և այլն։ --23artashes (քննարկում) 20:35, 27 Փետրվարի 2017 (UTC)
Արտաշես, ողջույն: Ռաֆայել Պետրոսի Բաբայան--Armineaghayan (քննարկում) 05:27, 28 Փետրվարի 2017 (UTC)
Ողջույն, Արմինե ջան։ Փաստորեն, մեզ մոտ սխալ էր։ --23artashes (քննարկում) 08:05, 28 Փետրվարի 2017 (UTC)
Այո, հայրանունը տեղեկաքարտի հատվածում Պետրոս էր, հիմնական հատվածում՝ Սուրեն: Թողեցի ճիշտ տարբերակը: Շնորհակալություն նկատելու համար: --Armineaghayan (քննարկում) 08:09, 28 Փետրվարի 2017 (UTC)