Jump to content

Կացին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կացին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և պրիտչա
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
ՍցենարիստՌոբերտ Սահակյանց
Բեմադրող նկարիչՌոբերտ Սահակյանց
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Թվական1994

«Կացին» (ռուս.՝ Топор), 1994 թվականի[1] նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիայում Հովհաննես Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթի մոտիվներով[2]։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը Ռոբերտ Սահակյանցն է[2]։

Մի գյուղում ապրում էին մարդիկ, որոնք չգիտեին կացնի գոյության մասին, այդ պատճառով էլ ցուրտ ձմռանը տաքանում էին ցախով՝ ջարդելով այն ձեռքերով, քարերով և այլ միջոցներով։ Անցնող փայտահայտը նրանց է նվիրում իր կացինը։ Բայց սկսնակ փայտահայտները չէին կարողանում օգտագործել փայտահայտի գործիքը և սկսում են սպանել կամ խեղանդամ դարձնել միմյանց։ Գյուղական ժողովը որոշում է չար գործիքը նետել կրակի մեջ։ Կացնի կոթը այրվում է, սակայն երկաթե մասը մնում է ու ավելի շատ վնաս է տալիս մարդկանց։ Եվ նույնիսկ երբ նրան գցում են բանտ, նա էլի չի հանգստանում, և այրված խոտից վառվում է բանտը, ու հրդեհը տարածվում է ամբողջ գյուղում։ Գյուղացիներն սկսում են ուրախանալ հրդեհի տաքությունից։