Կացին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միակողմ և երկկողմ կացիններ

Կացին, կտրող գործիք՝ կարճ բռնակով և բռնակին ամրացված աշխատանքային սայրով։ Կացնի տեսակներից է նաև ուրագը, որի շեղբը տեղադրված է բռնակին ուղղահայաց։ Կացինը հիմնականում օգտագործվում է փայտի հետ աշխատելու համար՝ չհաշված հազվադեպ բացառությունները։ Հնուց ի վեր կացինն օգտագործվում է նաև որպես սառը զենք, ավելի եզակի դեպքերում այն օգտագործվել է որպես նետվող զենք։

Կացնի շեղբը կացնակոթին ամրացնելու եղանակը ժամանակի ընթացքում զգալիորեն փոփոխվել է։ Առանց անցքի քարե կացինը ուղղակի կապվում էր բռնակին կամ տեղադրվում բռնակի վրայի բնիկի մեջ։ Բրոնզե կելտը (զինատեսակ) հարմարացվում էր հանգուցավոր բռնակին։ Ավելի ուշ կացնակոթը սկսեցին ամրացնել բռնակին վերևի (որոշ հին ռուսական, կարպատական) կամ ներքևի հատվածից։ Երկրորդ դեպքում հարկավոր է բռնակն ամրացնել սեպով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնադարյան ձեռքի կացին-հատիչը հաճախ մի կողմից սրված, իսկ մյուս կողմից կլորավուն քար էր։ Այդպիսի գործիքը (տարբեր տվյալներով մոտ 800-400 հազար տարվա պատմություն ունի) միաժամանակ օգտագործվել է որպես կացին, դանակ և քլունգ[2][3]։

Առաջին բռնակով կացիններն ի հայտ են եկել հին քարի դարի վերջում (35-12 հազար տարի առաջ)։ Կացինն օգտագործում էին փայտ կտրելու և այլ աշխատանքների համար։ Նոր քարի դարից սկսած՝ տարածում գտան քարե հղկված կացինները։ Էնեոլիթի դարաշրջանում ի հայտ եկան պղնձե շեղբով կացիններ, իսկ բրոնզի դարում՝ բրոնզե շեղբով կացինները, միևնույն ժամանակ շարունակում էին օգտագործել նաև քարե կացինները[4]։

Կացնի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբորդաժային կացին
  • Ալպինիստական կացին - սառցատապար[5]
  • Ամերիկյան կացին - երկաթի յուրահատուկ ձևով և երկար բռնակով, երբեմն երկկողմանի
  • Բանակային կացին - օգտագործվում է զինված ուժերում, սովորաբար լինում է փոքր, ամրացվում է գոտուց
  • Տապար (լեհ.՝ berdysz)
  • Մարտական կացին
  • Մորուքաձև կացին
  • Վալախ (սլովակ.՝ valaška) - կացին-ձեռնափայտ
  • Դրաչ - փայտը ճեղքելու կացին
  • Քարե կացին (անգլ.՝ stone axe)
  • Կելտ (անգլ.՝ celt)
  • Կտուցավոր կացին
  • Սակուր - ծանր կացին, հիմնականում ունի նեղ շերտ, որը կռնակի շերտի հետ ձևավորում է հաստ սեպ, օգտագործվում է փայտը ճեղքելու համար
  • Տանիքի կացին (տանիքագործի կացին) - մեխահանով կացին-մուրճ մետաղյա շերտի վրա
  • Դարբնի կացին - օգտագործվում է դարբնի մուրճի օգնությամբ մետաղը կտրելու համար (վերջինս հարվածում է կացնի բութ կողմին), ունի մետաղական բռնակ
  • Անտառահատ կացին - կացնի ամենածանր տեսակներից է, օգտագործվում է ծառահատման համար
  • Նետելու կացին - բոլոր այն տեսակի կացինները, որոնք օգտագործվում են նետելու համար
  • Երիտասարդական կացին - երկկողմանի շեղբով կացին (բռնակի տարբեր կողմերում), ունի դուր հիշեցնող նեղ ու երկար շեղբ
  • Հյուսնական կացին (ռուս.՝ Плотницкий топор) - ամենատարածված ու համապարփակ տեսակն է, շեղբն ունի կլորավուն կառուցվածք
  • Կիսակացին - մետաղական շերտի վերևի հատվածը գտնվում է կռնակի հետ նույն մակարդակի վրա և ուղղահայաց է բռնակին
  • Պոտոս (պլանկաչ) - ունի շատ լայն մորուքավոր շերտ և ուղիղ շեղբ, նախատեսված է տաշելու համար
  • Կաշեգոտու կացին (անգլ.՝ belt axe)
  • Խոհանոցային կացին, մսագործի կացին (կտրիչ) - ծանր, կարճ բռնակով սուր կացին, կտրող մասը կարող է լինել ուղիղ կամ մի փոքր կլորավուն (ավելի հաճախ վերափոխված է միսը կտրտելու համար)
  • Հյուսնի կացին (ռուս.՝ Столярный топор) - նման է հյուսնական կացնին, սակայն ավելի փոքր է ու թեթև, ունի ուղիղ շեղբ, նախատեսված է տաշելու համար
  • Ուրագ (անգլ.՝ adze) - կացնի նման գործիք, որի շեղբը տեղադրված է բռնակին ուղղահայաց
  • Տոմահավկ (անգլ.՝ tomahawk) - հյուսիսամերիկյան հնդկացիների մարտական կացին
  • Դահճի կացին - երկար բռնակով, սուր, ծանր կացին, կտրող հատվածը կլորավուն է
  • Հրշեջի կացին - մետաղական կացին, որի բութ կողմի փոխարեն քլունգ է, օգտագործվում է դռներ և պատուհաններ բացելու, թեթև կառույցներ քանդելու, վթարային մտոցի կափարիչը բացելու համար և թեք կտուրների վրայով քայլելու ժամանակ, բռնակը որպես կանոն Էլեկտրամեկուսիչ է (մինչև 1000 վոլտ)
  • Շրիշակային կացին (ռուս.՝ Планочный топор), մեխահանով մուրճ-կացին, նախատեսված է շրիշակներ մեխելու համար, իր կառուցվածքով կիսակացին է
  • Հրշեջի գրոհային կացին - մեծ կացին՝ նախատեսված հրդեհների ժամանակ շինություններ քանդելու և բացելու համար, բռնակը որպես կանոն Էլեկտրամեկուսիչ է (մինչև 1000 վոլտ)
  • Տուրիստական կացին
  • Ֆրանցիսկա (անգլ.՝ francisca) - ֆրանկների և մյուս գերմանական ցեղերի մարտական կացին
  • Չեկան - մարտական կացին
  • Ցալդա - մանգաղաձև շեղբով երկաթե կացին հողը թփերից ու փշերից մաքրելու համար[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ նպատակային կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուշակության հնագույն տեսակներից մեկն արվել է կացնի օգնությամբ։ Գուշակության այդ ձևը կոչվել է աքսինոմանտիա (հին հուն․՝ ἀξῑνο-μαντεία, ἀξίνη - կացին և μαντεία - գուշակություն)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Этимологический словарь Фасмера
  2. Hiscock P., O'Connor S., Balme J., Maloney T. (2016)։ «World's earliest ground-edge axe production coincides with human colonisation of Australia»։ Australian Archaeology 82 (1): 2-11։ doi:10.1080/03122417.2016.1164379 
  3. Geneste J.-M., David B., Plisson H., Clarkson C., Delannoy J.-J., Petchey F., Whear R. (2010)։ «Earliest evidence for ground-edge axes: 35,400 ± 410 cal BP from Jawoyn Country, Arnhem Land»։ Australian Archaeology 71 (1): 66-69։ doi:10.1080/03122417.2010.11689385 
  4. Бодэ А. Б., Зинина О. А. Традиционные русские плотницкие технологии: Работа с деревом, конструкции, архитектура. — М.: Институт Наследия, 2016. — 142 с., ил. — ISBN 978-5-86443-209-9
  5. Ледоруб: Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998.
  6. Johan David. "Notes sur trois outils anciens du charpentier : le bondax, la bisaiguë, le piochon" Archived 28 October 2011 at the Wayback Machine., Revue des archéologues et historiens d'art de Louvain 10. 1977.
  7. Аксиномантия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907