Հին քարի դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին քարի դար
Каменный век (1).jpg
Ստորին պալեոլիթ
(մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Օլդուվայան մշակույթ (2,6-1,8 մլն տարի առաջ)
Աշելյան մշակույթ (1,7-0,1 մլն տարի առաջ)
Աբբեվիլիյան մշակույթ (1,5-0,3 մլն տարի առաջ)
Կլեկտենյան մշակույթ (0,6-0,4 մլն տարի առաջ)
Միջին պալեոլիթ
(300 - 30 հզ տարի առաջ)
Մուստիերյան մշակույթ (300 - 30 հզ տարի առաջ)
Սանգոյան մշակույթ (500 - 12 հզ տարի առաջ)
Աթերյան մշակույթ (90 - 30 հզ տարի առաջ)
Սթիլբեյան մշակույթ (71,9 - 71 հզ տարի առաջ)
Հովիսոնս-Պորտի ինդուստրիա (65,8 - 59,5 հզ տարի առաջ)
Էմիրյան մշակույթ (մոտ 47 - 36 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ
(50 - 10 հզ տարի առաջ)
Բարադոստյան մշակույթ (36 հզ տարի առաջ)
Շատելպերոնյան մշակույթ (35 - 29 հզ տարի առաջ)
Սելեթյան մշակույթ (40 - 28 հզ տարի առաջ)
Ստրելեցյան մշակույթ (մոտ 32 - 30 հզ տարի առաջ)
Օրինյակի մշակույթ (32 - 26 հզ տարի առաջ)
Գրավետյան մշակույթ (28 - 22 հզ տարի առաջ)
Էպիգրավետյան մշակույթ (22 - 12 հզ տարի առաջ)
Սոլյուտերյան մշակույթ (21 - 17 հզ տարի առաջ)
Բադեգուլյան մշակույթ (19 - 17 հզ տարի առաջ)
Մադլենյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Զարզիյան մշակույթ (18 - 8 հզ տարի առաջ)
Քեբարյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Համբուրգյան մշակույթ (14 հզ տարի առաջ)
Արենսբուրգյան մշակույթ (11 հզ տարի առաջ)
Սվիդերյան մշակույթ (10 հզ տարի առաջ)

Հին քարի դարի պորտալ

Հին Քարի դար կամ պալեոլիթ (հուն.՝ παλαιός - հին և հուն.՝ λίθος - քար), Քարի դարի երկու հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Ստորին Հին Քարի դարի շրջանի գործիք

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են արդիականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար ևն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ

Հայկական լեռնաշխարհ[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհայինճանաչման։