Գտնված երազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գտնված երազ
Գտնված երազ.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՀովհաննես Դիլաքյան
ՍցենարիստՄ. Դիլաքյան
ՀնչյունավորումՄհեր Մկրտչյան
ՊրոդյուսերՍ. Պետրոսյան
ԱնիմատորներՍ. Գալստյան
Յ. Մուրադյան
Ռ. Սարգսյան
ԵրաժշտությունՌուբեն Հախվերդյան
Ս. Գյուլխասյան,
Ա. Սաթյան
ՕպերատորԱ. Քյուրդիան
Հնչյունային օպերատորԱ. Դրոժենկո
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուհայերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն9:38
Թվական1976

Գտնված երազ, 1976 թվականի հայկական արտադրության մուլտֆիլմ, արտադրված Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ աղջիկը ուղևորվում է՝ գտնելու իր պապիկի կորած քունը։ Հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում է հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է, պապն արդեն քնած է լինում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Մ. Դիլաքյան[1]
  • Ռեժիսոր և բեմադրող նկարիչ Հովհաննես Դիլաքյան[1]
  • Երգերի և երաժշտության հեղինակ Ռուբեն Հախվերդյան (Ձայնակցում է Ջինա Վանյանը), Ս. Գյուլխասյան, Ա. Սաթյան
  • Ծերուկ - Մհեր Մկրտչյան
  • Աղջիկ - Հռիփսիմե Կիրակոսյան
  • Պապիկ - Էդգար Էլբակյան

Մեջբերումներ մուլտֆիլմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում շատ քիչ են երկխոսությունները, չկա նաև հեղինակային խոսք։ Կան մի քանի փոքրիկ երկխոսությունները։

Aquote1.png

- Դու դեռ չե՞ս քնել: Չէ՞ որ արդեն գիշեր է:
- Պապիկ, այս գրքում այնքան գեղեցիկ թիթեռներ կան: Դու ամեն ինչ գիտես: Ասա, որտե՞ղ են նրանք ապրում:
- Քնիր, թոռնիկս: Հիմա ուշ է: Թիթեռների մասին ես կպատմեմ վաղը: Բարի գիշեր: Քնիր, քնիր բալիկս:
- Իսկ դու՞:
- Էհ, թոռնիկս, ես ծերությունից կորցրել եմ քունս:
- Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն:

Aquote2.png


Aquote1.png

-Ինչո՞ւ ես լալիս, ծերուկ:
- Ինչ-որ մի բան սխալ է: Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…Իսկ դո՞ւ ով ես:
- Ե՞ս: Աղջիկ:
- Աղջի՞կ: իսկ ի՞նչ է այդ:
- Այդ ես եմ:
- Մմմմ, որտեղի՞ց դու եկար:
- Ես եկա իմ սենյակից: Այս նկարը այնտեղ է կախված:
- Ի-իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր նկարի մեջ:
- Ինձ օգնեցին թիթեռնիկները:
- Ուրեմն, դու կարո՞ղ ես մտնել նկարի մեջ:

Aquote2.png
Aquote1.png

-Ի՜նչ բարձր է կախված նկարը… Ահա…
- Սա ի՞նչ է:
- Սա՞: Նկար:
- Գիտեմ, որ նկար է: Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա:
- Որորվհետև այս նկարում գիշեր է:
- Գիշե՞ր: Իսկ դա ի՞նչ է:
- Գիշե՞րը… Գիշերը արևը մայր է մտնում, և դուրս է գալիս լուսինը: Գիշերը…
- Խնդրում եմ, տար ինձ այնտեղ: Ես երբեք չեմ տեսել գիշեր:

Aquote2.png
Aquote1.png

-Գնանք: Ես քեզ ցույց կտամ գիշերվա հրաշքները: Գիշերը երկնքում աստղերն են շողում: Տեսնո՞ւմ ես: Գիշերը թեթև զով է իջնում երկրի վրա: Տես, աստղ է ընկնում: Շուտ, շուտ մի բան մտածիր, անպայման կկատարվի: Վա՜յ, ծերո՜ւկ: Էս ո՞ւր կորավ: Ծե-րո՜ւկ:…
- Բարի գիշեր, ծերուկ: Ի՜նչ լավ է, որ օգնեցի քեզ: Ա՜խ, եթե ես կարողանայի գտնել իմ պապիկի քունը...

Aquote2.png


Aquote1.png

Բարի լույս, պապի՜կ:
Բարի երազներ և ձեզ ամենքիդ, և ձեզ բոլորիդ բարի լո՜ւյս…

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]