Ով էնպիսի սուտ ասի...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ով էնպիսի սուտ ասի...
ռուս.՝ Кто расскажет небылицу?
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և սուտասելուկ
ՌեժիսորՌոբերտ Սահակյանց
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՀայֆիլմ
Տևողություն9,38 րոպե
Թվական1982

«Ով էնպիսի սուտ ասի...», ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի նկարված անիմացիոն ֆիլմը՝ ստեղծված 1982 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում։

1982 թվականից մինչև 1991 թվականը մուլտֆիլմը հեռարձակվել է ԽՍՀՄ Պետհեռուստառադիոյի առաջին, երկրորդ և այլ հաղորդումներով, է 1992-1994 թվականներին՝ «Останкино-1», 1995-1996 ОРТ հեռուստաալիքներով։ Այլ հեռուստաալիքներով մուլտֆիլմը բազմիցս կրկնվել է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը[1]։

Ձանձրացող թագավորը մտածում է, թե ինչպես զվարճանա և իր մոտ է կանչում խորհրդականին։ Վերջինս առաջարկում է հայտարարել ստերի մրցույթ և խոստանալ, որ եթե թագավորը ինչ-որ մեկի պատմությանն ի պատասխան ասի, որ չի հավատում կամ ասվածը սուտ է, պատմողը կստանա թագավորության կեսը, իսկ նրանք, ում ասածներին թագավորը «հավատա», պետք է նրան տան իրենց ողջ ունեցվածքը։ Թագավորը հայտարարում է մրցույթ, ինչից հետո բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց ունեցվածքը, բայց մի անգամ թագավորի մոտ են գալիս երեք եղբայրներ։ Ավագ ու միջնեկ եղբայրները թագավորին պատմում են արտասովոր պատմություններ, բայց նա անտարբերությամբ պատասխանում է, թե հավատում է։ Երբ հերթը հասնում է կրտսեր եղբորը, որը դեռ երեխա է, նա հայտարարում է, որ ինքը սուտ պատմելու ժամանակ չունի, այլ եկել է իր գյուղի հանձնարարությամբ, որից թագավորը պարտք է վերցրել մի պարկ ոսկի։ Թագավորը սարսափած գոռում է՝ «Սուտ է», ապա գիտակցում է արածն ու ասում. «Այսինքն՝ ճիշտ է»։ Այդ ժամանակ տղան հանում է հսկայական պարկ ու պահանջում վերադարձնել պարտքը, քանի որ իրենք մինչև ձմեռն դեռ պետք է տներ կառուցեն ու կովեր գնեն։ Թագավորը բացականչում է. «Բայց այդպիսի պարկի մեջ իմ ամբողջ թագավորությունը կտեղավորվի»։ Տղան պատասխանում է. «Ամբողջությա՞մբ։ Չէ՛, ամբողջությամբ չի տեղավորվի։ Թե՞ չես հավատում»։

Տրամաբանական այդ պարադոքսը շփոթմունքի մեջ է գցում պալատականներին. թագավորն ուշագնաց է լինում, խորհրդականը լալիս է ու հեռանում, պահակը գցում է զենքը։

Մուլտֆիլմի եզրափակիչ տեսարանում գյուղի բնակիչները պալատից հանում են երկար պարկը, որի վրա գրված է՝ «Թագավորության կեսը» (ռուս.՝ Полцарства

Ստեղծագործական խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ռոբերտ Սահակյանց
  • Բեմադրող նկարիչ՝ Ռոբերտ Սահակյանց
  • Անիմատոր՝ Ռոբերտ Սահակյանց
  • Սցենարի հեղինակ՝ Ռոբերտ Սահակյանց
  • Նկարիչներ՝ Ա. Կարապետյան, Յու. Մուրադյան, Ս. Գալստյան, Մ. Ղազազյան, Ի. Պատրիկ, Ն. Հախինյան, Վ. Մայիլյան, Մ. Մանուկյան
  • Օպերատոր՝ Ալիսա Քյուրդիան
  • Կոմպոզիտոր՝ Ռոբերտ Ամիրխանյան
  • Հնչյունային օպերատոր՝ Կարեն Քյուրդիան
  • Խմբագիր՝ Գ. Բեյլերյան
  • Հնչյունավորողներ՝ Օլեգ գոլուբիցկի — թագավոր, Յարոսլավա Տուրիլյովա — տղա, Ա. Տարասով, Յու. Սորոկին, Ս. Զախարով, Վլադիմիր Անտոնիկ - լուրերի հաղորդավար, Կ. Յանկիև, Յուրի Մալյարով

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը, ինչպես «Հայֆիլմ» ստուդիայի բազմաթիվ այլ մուլտիպլիկացիոն ֆիլմեր, հագեցած է ժամանակակից կյանքի վերաբերյալ հղումներով.
    • Մեջին «Խորհրդական 1» գրությունն ունեցող թիկնոցը, որ կրում է թագավորի խորհրդականը, հիշեցնում է ֆուտբոլիստների՝ համարներ կրող շապիկներ։
    • Ֆիլմում ցույց է տրված, որ խորհրդականի խոսքերը թագավորի մեկ ականջից մտնում են և դուրս թռչում մյուսից՝ նմանվելով հեռագրման։
    • Թագավորի մտահղացման մասին հայտարարում է ոչ միայն մունետիկն աշտարակի վրայից, այլև հաղորդավարը հեռուստացույցի էկրանից, ընդ որում՝ նրա առջև՝ սեղանի վրա, դրված է թեյի բաժակ բաժակակալով, որը նման է հեռընթաց գնացքներում օգտագործվող բաժակակալներին։
    • Այն ժամանակ, երբ եղբայրները երազում են իրենց ապագա տնտեսության մասին, հանդիսատեսին ներկայացվում է Պաբլո Պիկասոյի «Աղջիկը գնդի վրա» նկարը։
    • Պատի ժամացույցները, որոնց սլաքները պատրաստված են մկրատի ձևով, ունեն երկու լրացուցիչ պատուհաններ՝ օրվա և ամսաթվի ցուցադրման համար, ինչպես ձեռքի ժամացույցներում է։
    • Թագավորը «իրեն սուտ պատմած մարդկանց գույքը» հավաքում է պահարանում, որն շպրոտի տարայի տեսքով է և ունի կայծակ ճարմանդ։
    • Թագավորական հարկաբաժնի դռան վրա կա դիտանցք։
    • Ավագ եղբոր ստի մեջ հայտնվում են ոսկե ընկույզով սկյուռը Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ստեղծագործությունից և կոկորդիլոս, որը փորձում է կուլ տալ արևը (հերոս Կոռնեյ Չուկովսկու «Գողացված արևը» գրքից), ապա ճանճ, որը վերածվել է փղի (ակնարկ «ճանճը փիղ շինել» արտահայտության վերաբերյալ), իսկ պատմության ավարտին տեսնում ենք երեք փղեր, որոնք պահում են երկիրը (հնագույն պատկերացումը տիեզերքի մասին)։
    • Միջնեկ եղբոր պատմության Կիկլոպ դևն արածեցնում է ոչխարների հոտը, ինչպես առասպելական Կիկլոպ Պոլիֆեմը Հոմերոսի «Ոդիսականում»։ Նույն պատմության մեջ կարելի է տեսնել ձնեմարդի տեսքով ձյան փաթիլներ, իսկ պատմության ավարտին երևում է մեծ ձնեմարդը. այդ բոլոր ձնեմարդերն արտաքին տեսքը վերցված է Նապոլեոնից։
  • Մի պահ կարելի է տեսնել լրագրի թղթից պատրաստված նավակ, որի վրա նկատելի են հայերեն բառերի հատվածներ ՝«ՌՈԲ…» և «Լ…»։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերից մուլտֆիլմը թողարկվել է «Мастер Тэйп» ընկերության կողմից VHS-ով։ 2000 թվականին վերաթողարկվել է նույն ընկերության կողմից «Մանկական կինոթատրոն։ Խոջա Նասրեդին» մուլտֆիլմերի հավաքածուում («Խոջա Նասրեդին», «Ռամզեսի արարքները», «Երեք կապույտ-կապույտ լիճ ազնվամորու գույնի», «Խոսող ձուկը», «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ...», «Բարեկենդանը», «Հսկան, որ երազում էր ջութակ նվագել», «Սովորական վտանգավոր արկած», «Տնակ բոլորի համար», «Կախարդական քարայծ» և «Մի անգամ անապատում»)։ Արտոնագրված VHS-ն թողարկվել է Betacam SP տեսաերիզով Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]