Աղջիկը գնդի վրա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Պաբլո Պիկասո |
| տարի | 1905 |
| բարձրություն | 147 |
| լայնություն | 95 |
| նյութ | յուղաներկ, կտավ |
| գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
| հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
Աղջիկը գնդի վրա Պաբլո Պիկասոյի 1905 թվականի նկարն է։ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների «վարդագույն» շրջանի ամենանշանավոր գործերից է։
1913 թվականին այն Փարիզում գնեց Իվան Աբրամովիչ Մարոզովը։ Նկարը ազգայնացավ միայն հեղափոխությունից հետո և հասավ «Նոր արևմտյան գեղանկարչության պետական թանգարան», որտեղից էլ դրա կազմացրումից հետո 1948 թվականին տեղափոխվեց Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է ակրոբատիկ հնարքների տիրապետող թափառաշրջիկների խումբ։ Կտավը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են երկուսը. ճկուն մարմնամարզուհին կրկեսային համար է ցուցադրում՝ կենտրոնանալով գնդի վրա, իսկ ուժեղ ըմբիշը նստած է նրա կողքին և հանգստանում է։ ՙՙՙՆկարը համալրված է ներքին դրամատուրգիայով, որը դրված է ամբողջ ստեղծագործության հիմքում և կառոցված է համեմատությունների և հակադրություների վրա։ Կտավում պատկերված բնապատկերը իրենից ներկայացնում է արևից խանձված բլրաշատ դաշտավայր, որով ձգվում էր ճանապարհը և որտեղ էլ կանգ էր առել կրկեսի թափառական ծածկասայլը։ Բայց նկարի հետին պլանում նկարված է պատահական անցորդուհին՝ երեխայի հետ, շուն և արածող սպիտակ ձի։ Կտավի տխուր ֆոնը կարգավորում է ուրախ աուրայով վարպետները, որոնք աշխատում են ուրախ և աղմկոտ բազմության մեջ։
Ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ սեր-օդապարիկ» խմբի 1998 թվականի «Սպիտակ արծիվ»ը տեսահոլովակում, «Աղջիկը գնդի վրա» նկարի հերոսները այլ նկարների հերոսների հետ «կենդանանում են»։
Գրականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX դարերի Եվրոպայի և Ամերիկայի Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան — ISBN 978-5-900743-34-9.
