Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյան | |
---|---|
Ի ծնե անուն | Ալբերտ Սիմոնյան |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1962 (60 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ռաբիս |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1980-ից |
Կապված | Եվա Ռիվաս, Լյուբով Ուսպենսկայա, Նունե Եսայան |
Պարգևներ | |
Կայք | MySpace |
Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հայտնի երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան։ Հայկական էստրադայի ամենահայտնի և ամենահաջողակ երգիչներից է, ճանաչված է նաև Հայկական Սփյուռքում[1][2][3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին[6] Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» դուետով ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը,, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 - Ասպարեզ
- 1998 - Թե աջ, թե ձախ
- 1999 - Ով է նա
- 2000 - Վախենում եմ, որ կասես չէ
- 2001 - Շաբա-դաբա-դաշ
- 2003 - Անձրև է եկել
- 2003 - Երեկոն իջավ
- 2006 - Թևավոր քամիներ
- 2009 - Ամենալավը դու ես
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 - Մեր բակը 1[7]
- 1998 - Մեր բակը 2
- 2004 - Սիրո աստղ
- 2006 - Մեր բակը 3[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Armenian Festival to take place in Watertown this weekend(անգլ.)
- ↑ Sonorous Borders: National Cosmology & the Mediation of Collective Memory in Armenian Ethnopop Music(անգլ.)
- ↑ Armenian Festival to take place in Watertown this weekend(անգլ.)
- ↑ National cosmology & the mediation of collective memory in Armenian Ethnopop music(անգլ.)
- ↑ Energy Star. Тата Симонян
- ↑ Կենսագրականը https://avproduction.am/ կայքում
- ↑ kino-teatr.ru(ռուս.)
- ↑ «ArmeniaRepublika»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթա Սիմոնյանը MySpace ցանցում (անգլերեն)
- Armenian Pulse Archived 2011-09-08 at the Wayback Machine. (անգլերեն)
- Կենսագրությունը AV Production կայքում
- Ֆեյսբուք
- Ինստագրամ
|
- Ապրող անձինք
- 1962 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ փոփ երգիչներ
- Հայ երգահաններ
- ՀՀ վաստակավոր արտիստներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դերասաններ
- Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի շրջանավարտներ
- Բեմական կեղծանուններ