Նունե Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Նունե Մարտիկի Եսայան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 5, 1969 (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | ջազ |
| Մասնագիտություն | երգչուհի և կոմպոզիտոր |
| Գործիքներ | Վոկալ |
| Գործունեություն | 1988 - ներկա |
| Լեյբլ | Prime Entertainment |
| Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Նունե Մարտիկի Եսայան (օգոստոսի 5, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էստրադային երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։
Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։
Հայաստանի Ձայնը երաժշտական նախագծի չորրորդ եթերաշրջանի ժյուրի։
1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում։
2007 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։
Թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը[1]։
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլին ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք անհատույց տրամադրել «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին։ 2019 թ. հոկտեմբերին այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել[2]։
2019 թ. դեկտեմբերին միացել է «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին։ Ի պատասխան քննադատություններին՝ նշել է. «Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել»[3][4]։
Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գավառը մեր (1998)
- Ով ինչ գիտի (1999)
- World (2000)
- Նունե (2001)
- Սեր (2002)
- Սայաթ-Նովա (2003)
- Me (2004)
- Nune: International Album (2005)
- Դլե յաման (2006)
- Sold Out (2012)
- Սիրում եմ ձեզ (2014)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Best Of (2009)
- The Best Collection (2017)
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Live (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Նունե Եսայան». zarkfoundation.com.
- ↑ Տարոն Մարգարյանի կողմից Նունե Եսայանին տրված նվերը նոր կառավարությունը հետ վերցրեց, Armlur.am
- ↑ Ես նախագահի համար եմ ստորագրել և լավ եմ արել․ Նունե Եսայան, Yerevan Today
- ↑ Ես հորոսկոպով առյուծ եմ, հիմա առյուծին արթնացրել եք, կտրորեմ կանցնեմ, լուրջ եմ ասում. Նունե Եսայան. Aysor.am
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունե Եսայան» հոդվածին։ |
| ||||||||||