Անահիտ Կիրակոսյան
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անահիտ Կիրակոսյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | ապրիլի 28, 1990 (35 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ԵԹԿՊԻ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի |
| Աշխատավայր | Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն և Շանթ հեռուստաընկերություն |
| Ամուսին(ներ) | Արտակ Սարգսյան |
Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան (ապրիլի 28, 1990, Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի։ Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան 74-րդ միջնակարգ դպրոցը։ Ավագ դպրոցը ավարտել է Սիամանթոի անվան թիվ 162 հիմնական դպրոցում։ 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2007 թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի։ 2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 6-ին Անահիտն ամուսնացել է։ Ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում Անահիտը հիմնականում կերտում է դրամատիկ դերեր, իսկ հեռուստասերիալներում՝ կատակերգական։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անուշ»- Անուշ
- «Սասունցի Դավիթ» - Առյուծ Մհերի կին
- «Մոխրոտիկը» - փերի
- «Գեղեցկուհին և հրեշը» - Բելլա
- «Ազնվամոլ քաղքենին» - Լյուսիլ
- «Պատվի համար» - Մարգարիտ
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անցյալի ստվերներ»
- «Գերդաստան»
- «Ժառանգները»
- «Պահանջվում է միլիոնատեր»
- «Բանակում»
- «Քաղաքում»
- «Խոպանի տեսություն»
- «Երևան, ես սիրում եմ քեզ»
- «Անուղղելիները»
- «Կոկորդիլոսի արցունքները»
- «Ժամանակն է»
- «Փեթակ»
- «Պատվի համար»
- «Սարի աղջիկ»
- «Ծաղիկներ ձյան տակ»
- «Երազի շրջված մեկնաբանությունը»
- «Սև արկղ»
- «Գիտունոիդ»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անահիտ Կիրակոսյանը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
- Անահիտ Կիրակոսյանը և Արտակ Սարգսյանը բաժանվել են
| ||||||