Սերգեյ Թովմասյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Թովմասյան
Ծնվել էհուլիսի 16, 1960(1960-07-16) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Նարինե Գրիգորյան

Սերգեյ Խաչիկի Թովմասյան (հուլիսի 16, 1960(1960-07-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1984 թվականներին սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում (Հենրիկ Մարգարյանի արվեստանոց), 1984-1988 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում (Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոց)։ 1981-1984 թվականներին աշխատել է Հենրիկ Մալյանի անվան, 1988-1992 թվականներին՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիաներում, 1997-2001 թվականներին՝ «ՈՒ.Ն.Ի.Մ.Ա. Արմենիա» տիկնիկային գործիչների միջազգային կազմակերպությունում։ 2002 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում[1]։

Սերգեյ Թովմասյանի ստեղծած փայտե արարածները, անհատական ցուցահանդես Երևանի տիկնիկային թատրոնում
Սերգեյ Թովմասյանի ստեղծած փայտե արարածները, անհատական ցուցահանդես Երևանի տիկնիկային թատրոնում

Դերերը Համազգային թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ա. Սիմոնյան «44 աստիճանի վրա» Մկրտիչ
Ռոբեր Տոմա «Ծուղակ» - Կյուրե Կոմիսար
Ռոբեր Լամուրե «Ախ, կանայք, կանայք» Ամուսին
Մկրտիչ Խերանյան «Շխոնց Միհրան» Պետրոս աղա
Ա. Հայկազյան «Այրվող մոմեր» Հովիկ
Է. Ռոստան «Ռոմանտիկները» Պասկինո
Ալ. դե Մյուսե «Մարիանի քմայքները» Տիբիա
Ա. Հերնի «Սիլվիա» (Շան աղջիկ) Գրեգ
Էդուարդո դե Ֆիլիպպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» Սենյոր Կուպելո
Ս. Սարգսյան «Խեղճ Պետրոս» Մնացական
Վիլյամ Սարոյան «Մի գավաթ բարություն» Հայր Հոգան
Եվգ. Շվարց «Կարմիր գլխարկ» Գայլ
Եվգ. Շվարց «Ձյունե Թագուհի» Խորհրդական
Ռ. Մարուխյան «Ամենալավ տունը» Ծերուկ
Ա. Աղասարյան «Անբան Հուռի» Կիրակոս

Դերերը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ֆիլմ
Դոն Ասկարյան «Արարատի չորս պատկերը»
Веб саунд продакшн "Стерлок " - «Начальник шаба»

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալ Դեր (հեռուստաալիք)
«Որոգայթ» Վարձու մարդասպան (Շանթ TV)
«Ժառանգները» Զաքար (Շանթ TV)
«Շանթ շոու» Տարբեր կերպարներ (Շանթ TV)
«Հաջողակը» Տաքսու վարորդ (Շանթ TV)
«Անուրջներ» Հակոբ (Շանթ TV)
«Վենդետտա» Մայոր Սահակյան (Կենտրոն TV)
«Քավարան» Կամո/Վաղինակ (Արմենիա և Արմենիա պրեմիում TV)
«Եղնիկների կածանը» Գեներալ (Արմենիա և Արմենիա պրեմիում TV)
«Դեպի երազանք» Սերոբ ( Արմենիա և Արմենիա պրեմիում TV)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ականների դեմ պայքարի միջազգային մրցույթ, 1-ին տեղ
  • «Սկապենի արարքները» ներկայացման համար Կրասնոդարի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան, 2013

Փայտարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Թովմասյանը ձեռքով պատրաստում է փայտե արարածներ։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սերգեյ Թովմասյան». sostheatre.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Փայտը նրան հուշեց. «Չէ’, ես բաժանում չեմ, ես համբույր եմ»(չաշխատող հղում)
  3. «Երբ լիքն է, պիտի դատարկվի, որ նորից լցվի»
  4. «Երևանում բացվել է հայտնի դերասանի ձեռքերով պատրաստված փայտե քանդակների ցուցահանդեսը. (տեսանյութ և ֆոտոշարք)». nt.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]