Ալեքսանդր Գրիգորյան (թատերական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 20, 1936[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2017[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր և մանկավարժ |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյան (օգոստոսի 20, 1936[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2017[2], Երևան, Հայաստան), խորհրդային և հայ թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1956 թ. փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ, սակայն քննությունները հաջողությամբ չի հանձնել։
- Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։
Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962-1965 թթ. - Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
- 1964 թվականից - Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։
- 2000 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրս։
Բեմադրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լերմոնտով՝ «Դիմակահանդես»։
- Գոգոլ՝ «Ռևիզորը»։
- Սուխովո-Կոբիլին՝ «Տարելկինի մահը»։
- Շեքսպիր՝ «Մակբեթ»։
- Յու.Պոլյակով՝ «Աֆրոդիտեի ձախ կուրծքը»։
- Յու.Պոլյակով՝ «Համադասարանցիները»։
- Վ.Ռոզով՝ «Մենք լավ ենք ապրում»։
- Ա.Շիրվանզադե՝ «Մորգանի խնամին»։
- Գ.Սլուցկի՝ «Մոլագարը»։
- Ս.Դովլաթով՝ «Նախկինում մենք ապրել ենք սարերում»։
- Ա.Պապայան՝ «Փեսացուն արտասահմանից» (Օդեսայի թատրոն)։
- Ջ.Օրտոն՝ «Ինչ տեսավ պալատականը» (Յարոսլավլի թատրոն)։
- Ա.Ցագարելի՝ «Խանումա» (Յարոսլավլի թատրոն)։
- Ռ.Կոլինոսկի՝ «Լուսնի հրեշը» (Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոն, Չիտայի թատրոն)։
Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1999)։
- Ստանիսլավսկու միջազգային թատերական մրցանակի դափնեկիր «Արտասահմանյան բեմում ռուսական դասական արվեստի ավանդույթների զարգացման համար» անվանակարգում(2000)։
- Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակի դափնեկիր (2000)։
- ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր։
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան) (2007)։
- Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2010)։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2012)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[3]։
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի դափնեկիր լավագույն ռեժիսուրայի համար (2013)։
- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2017)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1008
- ↑ 2,0 2,1 2,2 Մահացել է Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը
- ↑ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-րդ աստիճանի մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ թատերական գործիչներ
- Թատերական ռեժիսորներ
- Հայ բեմադրիչներ
- ԽՍՀՄ թատերական ռեժիսորներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ մանկավարժներ