Կիսալուսնի ծովածոցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կիսալուսնի ծովածոցը»
անգլ.՝ Half Moon Bay
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրկինոկատակերգություն[1] և դրամա[1]
Թվական2014
Լեզուհայերեն` անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՄարինե Զաքարյան
ՊրոդյուսերՀովհաննես Գալստյան
Սցենարի հեղինակՄարինե Զաքարյան
Կինոընկերություն«Parallels Film»
Հայաստանի ազգային կինոկենտրոն
Տևողություն86 րոպե[1]

«Կիսալուսնի ծովածոցը», 2014 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում։ Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին՝ ֆիլմի հիմնական առանցքն է։ Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում՝ հասկանալու կարողությունը։ Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք՝ Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիսալուսնի ծովածոցը» Մարինե Զաքարյանի առաջին ֆիլմն է։ Ֆիլմը ստեղծելու համար 2012 թվականին «Parallels Film» կինոընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013 թվականին անգլիական Pollinger Itd-ից ստացել Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը։

Ֆիլմի արտադրությունը սկսվել է 2012 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի` դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրի շնորհիվ։ 2013 թվականին ֆիլմն ավարտին հասցնելու համար իրենց աջակցությունն են առաջարկել նաև «Parallels Film» կինոընկերությունը և «Sharm pictures»-ը[4][5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան, Աշոտ Ադամյան, Նանոր Պետրոսյան, Նարինե Գրիգորյան, Վիվյեն Բաստաջյան, Արա Սարգսյան, Վարդուհի Ռուշանյան, Մովսես Ստեփանյան, Կարեն Խաչատրյան

Պատանիների դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Վարդանյան, Ալեքս Բաբայան, Անի Գալստյան, Սոնա Գալստյան, Սարգիս Հարությունյան, Աստղիկ Վարդանյան, Ամալյա Զաքարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. «Վիլյամ Սարոյանի գործերի հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Երեւանում մեծ էկրան կբարձրանա». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  3. ««Կիսալուսնի Ծովածոցը». Նոր հայկական ֆիլմ՝ Վիլյամ Սարոյանի մոտիվներով». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  4. «Վ. Սարոյանի չորս պատմվածքները մեկ ֆիլմում. «Կիսալուսնի ծովածոցը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  5. Կայացավ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]