Մարինե Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Զաքարյան
Ծնվել էհունիսի 24, 1969(1969-06-24) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և կինոռեժիսոր
ԱմուսինՀովհաննես Գալստյան
IMDbID ID 3633493

Մարինե Զաքարյան (հունիսի 24, 1969(1969-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ Կինոյում առաջին փորձը եղել է դերակատարումը ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Ես համարձակվում եմ մտաբերել» կուրսային աշխատանքում (1993)։ 1999-2003 թվականներին աշխատել է «Մասնավոր հայացք» ստուդիայում՝ որպես սցենարիստ, անկախ ֆիլմարտադրողների ֆիլմերի «Մասնավոր հայացք» ՄԿՓ-ի արտաքին կապերի պատասխանատու։ 2000-2003 թվականներին մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖի, «Մասնավոր հայացքի» և ՀՀ կառավարության կողմից թողարկված «Մեր փոքրիկը մեծանում է» հեռուստատեսային հաղորդաշարի ստեղծմանը՝ որպես համահեղինակ և վարող։ 2005 թվականից Parallels Film կինոընկերությունում աշխատում է որպես սցենարիստ և ռեժիսոր[1]։

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դեբյուտ» մրցանակին՝ «Փասիանի որսորդը» ֆիլմի համար, 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայակ-2013. ազգային կինոյի մրցանակաբաշխություն (կատալոգ), Ե., «Անտարես», կազմեց` Զավեն Բոյաջյան
  2. «Փասիանի որսորդը» կրկնակի ցուցադրվեց