Փասիանի որսորդը
Արտաքին տեսք
| Երկիր | Հայաստան |
|---|---|
| Ժանր | Խաղարկային |
| Թվական | 2012 |
| Ռեժիսոր | Մարինե Զաքարյան |
| Պրոդյուսեր | Հովհաննես Գալստյան |
| Սցենարի հեղինակ | Մարինե Զաքարյան, ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքի |
| Դերակատարներ | Սամվել Վարդանյան Աշոտ Ադամյան Նարինե Գրիգորյան Անի Գալստյան Կարեն Ջանիբեկյան Սոս Ջանիբեկյան |
| Օպերատոր | Միհրան Ստեփանյան |
| Երաժշտություն | Լիլիթ Նավասարդյան |
| Մոնտաժ | Միհրան Ստեփանյան |
| Կինոընկերություն | Պարալլելս Ֆիլմ, Հայաստանի ազգային կինոկենտրոն |
| Տևողություն | 24 րոպե |
Փասիանի որսորդը, Մարինե Զաքարյանի ֆիլմը, որը թողարկվել է 2012-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Համառ ու ինքնահավան 14-ամյա Հայկը մի նպատակ ունի՝ փասիան որսալ և երկար ժամանակ հորից հրացան է ուզում։ Ի վերջո, նա ստանում է հրացանը։ Արդեն անտառում պարզ է դառնում, որ փասիանի սեզոնը չէ, և Հայկը հրացանից օգտվել չգիտի, իսկ աշնանային գունեղ անտառը մթնելու հետ դառնում է սառը և սարսափով լի վայր, որտեղից հուսահատ տղան դուրս գալու ելք է փնտրում։ Սակայն Հայկին հաջողվում է ձեռք բերել մի զույգ հոյակապ փասիան։ Իսկ գուցե՝ շատ ավելի կարևոր ինչ-որ բան ևս[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայակ-2013. ազգային կինոյի մրցանակաբաշխություն (կատալոգ), Ե., «Անտարես», կազմեց` Զավեն Բոյաջյան։