Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Հենրիկի Ջանջուղազյան (Փետրվարի 22, 1962թ.), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2012)[1]։
Կարինե Ջանջուղազյանը ծնվել է Ախթալայում։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Հեռուստաներկայացումներում սկսել է նկարահանվել 1979 թվականից՝ «Ձյունեփայլը և յոթ թզուկները», «Արվեստագետի մահը», «Փշածաղիկներ», «Ֆոռդ», «Փուշը» և այլն։ 1981 թվականին աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), 1984 թվականից՝ «Գոյ», 1987 թվականից՝ Գորիսի և Կապանի պետական, 1992 թվականից՝ Համազգային, 1996 թվականից՝ «Մետրո», 2007-2008 թվականներին՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոններում, 2010 թվականից՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում որպես դերասանուհի[2]։
- Սոնյա՝ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»
- Խորթ աղջիկ՝ Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս»
- Արմենուհի՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ»
- Կին՝ Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր»
- Կին՝ Է. դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը»
- Կին՝ Ն. Սայմոնի «Շիկացած սիրեկանը անկողնում»
- Գոնորիլ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա»
- Լուսիանա՝ «Սխալների կոմեդիա»
- Հարմնի՝ Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարութուն»
- Պամֆիլե՝ Վ. Կոնստանտինովի «Դիոգենես»
- Խ. Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» (մոնոներկայացում)
- Մարիամ՝ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»
- Հռոմեուհի՝ Հ. Վարդանյանի «Կիբոսա 7-րդ դար»
- Կարինե Խոդիկյանի «Լույսը կբացվի» (մոնոներկայացում)
- Մադլեն՝ Վիգեն Ստեփանյանի «Սեյլ»
- Դորինա՝ Մոլիերի «Տարտյուֆ»
- Ժուլիեթ՝ Կ. Մանյեի «Օսկար»
- Արիանա Կլարենս՝ «Բլեզ»
- Մայր՝ Ռ. Մարուխյանի «Ամենալավ տունը»
- Ճնճղուկ Էդիթը (Մոնոնորկայացում) Ըստ Նինա Մազուրի «ես էմ էդիթ Պիաֆը» պիեսի, թարգմանությունը՝ Կարինե Խոդիկյանի, ռեժիսոր՝ Աննա Բայաթյան
- «Վերջին կիրակին», 1985
- «Ուրախ ավտոբուս», 2000
- «Փրկարարը», 2008
- «Արտիստը», 2010
- «Սպիտակ գառան երազը», 2013
- «Երեք կյանք», 2013
- «Գնված երջանկություն», 2016
- «Վայ, մամա ջան», 2016
- «Կարմիր խնձորներ», 2016
- «Սահմանին», 2017
- «Ես տեսնում եմ», 2017
- «Երևի», 2018
- «Թողություն», 2019
- «Աստղերի դպրոց», 2020
- ՀԹԳՄ դիպլոմ կնոջ լավագույն դերակատարման համար, 1989
- Աբսուրդ թատրոնի փառատոնի դափնեկիր (Հարավսլավիա), 1990
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Կնոջ կերպարի լավագույն դերակատար» անվանակարգում, 2012
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2012