Վայ, մամա ջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայ, մամա ջան
Վայ, մամա ջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրկատակերգական
Թվական2016 թվական
Պրեմիերա2016, մայիսի 6
ԼեզուՀայերեն
ՌեժիսորՍերգեյ Հայրապետյան
Սցենարի հեղինակՍերգեյ Հայրապետյան
ԴերակատարներԴավիթ Հակոբյան և Կարինե Ջանջուղազյան
Տևողություն1 ժամ 41 րոպե

«Վայ, մամա ջան», 2016 թվականին լույս տեսած հայկական կատակերգական ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 6-ին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում մի հիվանդանոցում, որտեղ մեկնարկում է 5-րդ միջազգային բժշկական համաժողովը՝ Հայաստանում գտնվող 120 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկներից մեկը հանկարծակի իմանում է իր ապօրինի որդու մասին, ով պատահականորեն ցավազրկողի փոխարեն թմրանյութ էր ընդունել։ Թմրանյութի ազդեցությամբ նա կոտրում է հիվանդանոցի տնտեսուհու ձեռքը։ Շփոթմամբ նույն թմրանյութից էր ընդունել նաև հիվանդանոցի հիվանդներից մեկը, որը հանկարծակիորեն սկսում է մերկանալ և վազել ամբողջ հիվանդանոցով մեկ։

Իրադարձությունները դասավորվում են այնպես, որ մերկ հիվանդը հայտնվում է այն սենյակում, որտեղ ընթանում է միջազգային բժշկական համաժողովը։ Սկսվում է խառնաշփոթ մի պատմություն[1]։

Նկարահանումներ և ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վայ, մամա ջան»-ի նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունեցել ռեժիսորի ծննդավայր Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում։

Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Դանիելյանի դերակատարությունը մեկնաբանել է այսպես[2].

Չեմ ուզում մեր ֆիլմը համեմատեմ համաշխարհային ճանաչում ունեցող կատակերգությունների հետ, բայց չենք էլ կարող չնշել, որ աշխարհահռչակ շատ դերասանների համար մերկ նկարվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա։ Մեր երկրում գուցե առաջին անգամ էր նման դեպքը, ինչը ստիպեց մարդկանց զարմանալ, բայց երբ դերը իսկական է եւ մերկանալը սարքովի, շինծու չէ, այլ հանգամանքների բերումով իրադրությունը պահանջում է տվյալ դերասանի մերկ կադրեր, ուրեմն դրան կարելի է նորմալ վերաբերվել։ Մեր պարագայում հանգամանքները արադացնում են դերասանի մերկությունը, ինչը կհասկանան, երբ ֆիլմը դիտեն
- Սերգեյ Հայրապետյան

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան վերջապես կայացավ». hraparak.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  2. Mediamax. «Ինչպես է անցել «Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.