Ուրիշի փոխարեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրիշի փոխարեն
Ուրիշի փոխարեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրԱրկածային
սիրային
կատակերգություն
Թվական2014 թվական
Պրեմիերա2014, նոյեմբերի 19
Լեզուհայերեն
ՌեժիսորՀրանտ Երիցկինյան
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան
Սարգիս Մնոյան
ԴերակատարներՀովհաննես Ազոյան
Վահագն Սիմոնյան
Սաթի Ջանիբեկյան
Սոս Ջանիբեկյան
Թամարա Պետրոսյան
Արամո
ՕպերատորԱրտյոմ Աբովյան
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=AGFQCk2oekY

Ուրիշի փոխարեն, հայ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի հեղինակային կատակերգությունն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլﬕ գլխավոր հերոսը մի երիտասարդ տղա է, ում ընտանիքը հեռացել է Հայաստանից և հաստատվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն ժամանակ, երբ տղան դեռ փոքր է եղել[2]։ Տղան ամերիկյան միջավայրում սովորել է բժշկություն և դարձել պլաստիկ վիրաբույժ։ Նրա ծնողները միշտ պնդում են, որ նա պետք է ամուսնանա, սակայն նա դեռ ամուսնանալու մտադրություն չունի։

Արսենի հայրը որոշում է չերկարացնել որդու ամուսնության ծրագիրը և որդուն ամուսնացնել նրա ընկերոջ աղջկա՝ Շողիկի հետո, քանի որ վերջինիս ընտանիքը ժամանելու էր Նահանգներ հանգստանալու նպատակով։

Լսելով այս մասին, Արսեն Ջանփուլադյանը առիթ է ման գալիս երկրից հեռանալու համար։ Կլինիկայի բժիշկներից մեկը, նրան օգնում է այդ հարցում։ Հայաստան պետք է ժամաներ պլաստիկ վիրաբույց Չախմախչյանը, ով ապօրինի վիրահատություններ էր կատարում ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում։

Նա հանկարծակի կոտրում է ոտքը և նրա փոխարեն Հայաստան է ժամանում Արսենը։ Պարզվում է, որ Չախմախչյանը Հայաստան ժամանելիս պետք է վիրահատեր մի հանցագործի, որպեսզի նա հանդես գար ուրիշի փոխարեն։

Երբ Արսենը ժամանում է Հայաստան, հանցագործի խոսնակը՝ Ժիրայրը, փորձում է ամեն կերպ կաշառել երիտասարդ բժշկին, սակայն չի ստացվում։ Արդյունքում Ժիրայրը գողանում է Արսենի ընկերուհուն, ում հետ ծանոթացել էր բժիշկը Հայաստանում։

Արսենը և իր ընկերը ժամանում են փրկել աղջկան։ Բայց չեն կարողանում, և Արսենը ստիպված վիրահատում է հանցագործին։ Օգնության է հասնում Արսենին հետևող գաղտնի գործակալը, ում օգնությամբ էլ նրանք կարողանում են փրկել աղջկան՝ Տաթևին։

Ի վերջո, նրանք ամուսնանում են և մնում են Հայաստանում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննես Ազոյան - Ժիրայր, բանասեր
  • Վահագն Գալստյան - Արսենի ընկերը, Շուստ
  • Սաթի Ջանիբեկյան - Ժասմին (Հասմիկ), հատուկ գործակալ
  • Թամարա Պետրոսյան - Տաթև, խմբագիր
  • Սոս Ջանիբեկյան - Արսեն, պլաստիկ վիրաբույժ
  • Արամո - հանցագործ

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարը գրվել է գարնանը, նկարահանումները սկսել ենք ամառվա սկզբին ու վերջացրել ենք աշնանը։ Նկարահանումները տևել են մեկ ամիս
- Հրանտ Երիցկինյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mediamax. «Ինչպես է անցել "Ուրիշի փոխարեն" ռոմանտիկ կատակերգության պրեմիերան». bravo.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  2. «Urishi Poxaren / Ուրիշի փոխարեն (Full Movie)». merojax.tv. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.