Սպիտակ գառան երազը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սպիտակ գառան երազը
Սպիտակ գառան երազը
Սպիտակ գառան երազը.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԺանրԳրոտեսկային ֆարս
Թվական2013
ՌեժիսորՀրանտ Վարդանյան
ՊրոդյուսերԱրամո (Արամ Գևորգյան)
Հրանտ Վարդանյան
Սցենարի հեղինակՀրանտ Վարդանյան
ԴերակատարներԱրամո, Վիգեն Ստեփանյան և Կարինե Ջանջուղազյան
ՕպերատորՎահագն Տեր-Հակոբյան
Կինոընկերություն«Արև» ֆիլմ ստուդիա
Տևողություն14 րոպե

«Սպիտակ գառան երազը» (անգլ.՝ White lamb's dream), «Արև» կինոստուդիայի կողմից 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսը Բեբեն է՝ սպիտակ գառը, որն անվերապահորեն վստահում էր իր հովվին, մտածում էր՝ էլ ո՞վ պիտի փրկի իրեն զոհաբերությունից, իհարկե՝ հովիվը։ Բայց հովիվը, իրականում, ամենասովորական դավաճան էր, վաճառական, որը վաճառել էր Բեբեին 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանեց Հիսուսին ընդամենը 30 արծաթով[2]։ Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է՝ վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաև մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Ստեփանյան, Սեդա Ջանիկյան, Կարինե Ջանջուղազյան, Սամվել Սեդրակյան, Արմինե Պողոսյան, Գեորգի Ամիրաղյան, Արմինե Վարդանյան, Սաթենիկ Նազարյան և այլք

Մեջբերումներ ֆիլմի ռեժիսորից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Գառները երազներում տեսնում են, թե ինչպես են հովիվները փրկում իրենց։ Ես ուզում եմ, որ գառների նման երազները չիրականանան, այսինքն` նրանք չմորթվեն ու նրանց փրկելու խնդիր էլ չառաջանա։ Aquote2.png


Aquote1.png Գրոտեսկային տրագիֆարս. սա ժանրային այն ձևաչափն է, որի մեջ ստեղծվեց «Սպիտակ գառան երազը»։ Գաղափարը ծնվել է ակնթարթորեն, պարզապես մտքովս անցավ՝ գառանը մորթելու ժամանակ հանկարծ ինչ- որ բան է պատահում ու շտապ օգնության մեքենան նրան կիսամորթ վիճակում տեղափոխում է հիվանդանոց։ Ցանկություն առաջացավ գառան աչքերով նայել իրականությանը, զոհաբերություն ասվածին։ Զոհաբերությունն ընդունելի է, երբ գնում ես դրան կամովին, գիտակցաբար, հանուն ինչ որ բանի, բայց պարտադրված զոհաբերությունը դա ճորտացումն է, մարդուն նսեմացնելու, ստրկացնելու ցանկությունը, ինչն ինձ համար անընդունելի է և դրա համար որևէ արդարացում չեմ կարող գտնել։ Բայց դա բնորոշ է մարդկությանը և ցավալին այն է, որ զոհաբերում են հատկապես լավագույններին, ամենասպիտակին, ամենամաքուրին, ամենագեղեցիկին, ինչպես բազմաթիվ կրոններում։ Aquote2.png


Aquote1.png Դատապարտելով ամեն տեսակի ոճրագործություն, ստորացում, ստրկացում և դաժանություն մարդկության նկատմամբ, ամոթ ու ցավ եմ ապրում 1915 թվականի զոհասեղանին հայտնված մեկուկես միլիոն անմեղ նախնիներիս համար, ամոթ ու ցավ եմ ապրում տնիցս քշվելու համար, ամոթ ու ցավ եմ ապրում «Ցեղասպանություն» դաջվածքը կրելուս համար, ամոթ ու ցավ եմ ապրում կեղծ բարեկամիս և օտարի եռագլուխ շանն անհիմն ու կուրորեն հավատալուս համար, ցավ եմ ապրում նաև բոլոր նրանց համար,ովքեր արդեն հարյուր տարի է լռում են` արդարությունս լռեցնելու համար «Ազատշինական» հայի տեսակը երբե’ք չի ստրկանում, երբե’ք չի ուրանում ազատությանը։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]