Jump to content

Հրանտ Վարդանյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Վարդանյան (այլ կիրառումներ)
Հրանտ Վարդանյան
Ծնվել է1962, դեկտեմբերի 17
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր

Հրանտ Կառլենի Վարդանյան (1962, դեկտեմբերի 17, Երևան), հայ կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1985 թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետի ջրային գնդակի բաժնում։ 1987-1988 թթ. եղել է բժշկական սպորտ դիսպանսերի մեթոդիստ։ Այդ տարիներից սկսել է ստեղծագործել, զբաղվել է գեղանկարչությամբ, արծաթագործությամբ, ապա՝ ռեժիսուրայով։ Նկարահանել է հայ էստրադայի անվանի երգիչ, երգչուհիների տեսահոլովակներ, մի շարք կարճամետրաժ տեսաֆիլմեր, գովազդային հոլովակներ։ Հանդես է եկել որպես համերգային շոուների բեմադրող ռեժիսոր։ Եղել է «1+1=1» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի համահեղինակը՝ ռուս դրամատուրգ Վադիմ Լևանովի հետ։ 2011 թվականից հիմնադրել է «Արև» ֆիլմ ստուդիան և հանդիսանում է ստուդիայի հիմնադիր տնօրենը[1]։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներ՝ Նունե Եսայանի «Շարան» տեսահոլովակի համար, 2000 թ.
  • Հայկական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակ՝ Շուշան Պետրոսյանի «Պատրանքի թևով» տեսահոլովակի համար, 2003 թ.
  • «Հայակ» մրցանակ, 2014 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրանտ Վարդանյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)
  2. ««Սպիտակ գառան երազը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. Հրանտ Վարդանյան. «Կինոն երազները ցույց տալու միջոց է»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]