Խորեոգրաֆիայի պետական թատրոն
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | մարտի 1, 1997 |
Խորեոգրաֆիայի պետական թատրոն, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ (պետական ոչ առևտրային կազմակերպություն)[1]: Հիմնադրվել է 1997 թ. մարտի 1-ին՝ հայկական ազգային, դասական պարարվեստի ավանդույթները պահպանելու, ժամանակակից պարարվեստը Հայաստանում ներմուծելու և զարգացնելու նպատակով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել անվանի պարուսույց, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի նպատակն է հանդիսանալ միջնաբեմ պարարվեստի ուսումնարանի սաների համար դեպի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել են մոնումենտալ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սբ. Հռիփսիմե և Տրդատ», «Նարեկացի. Ձայն առ Աստված», «Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտ» գործերը: Վերը նշվածից զատ թատրոնն իր գերխնդիրն է համարել մատաղ և երիտասարդ սերնդի դաստիարակությունը՝ թելադրելով ճաշակ դեպի բարձր արվեստ, սերմանելով սեր դեպի ազգային երաժշտություն և պարարվեստ: 2005 թվականին բեմադրվեցին «Մոխրոտը», «Բարբի», «Էտյուդներ», «Կարմիր գլխարկ» մանկական ստեղծագործությունները: 2010 թվականի մարտ ամսից թատրոնի տնօրեն նշանակվեց Գայանե Կարապետյանը, որը սեփական միջոցներով և թատրոնի կոլեկտիվի աջակցությամբ հիմնովին վերանորոգեց տարածքը, ստեղծելով նորմալ աշխատանքային պայմաններ, որն էլ տվեց իր արդյունքը: Կազմավորվեց նոր ստեղծագործական խումբ, թատրոն հրավիրվեցին տաղանդաշատ բեմադրիչներ, երաժիշտներ և դերասաններ, ինչպես նաև երիտասարդ պարուսույցներ և պարողներ: Թատրոնը որդեգրեց նոր ուղղվածություն, համադրելով պարային, դրամատիկ, երաժշտական ժանրերը: Արդյունքում բեմադրվեց Քիփլինգի «Մաուգլի» պիեսը՝ բեմադրությունը արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյան, երաժշտական հենքը՝ Բամբիռ համույթի՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյան: 2012 թ. «Մաուգլին» ՀՀ մշակույթի նախարարության կողմից ճանաչվեց տարվա ձեռքբերում: Այժմ վերականգնվում է «Մաուգլի» ներկայացումը, քանի որ պարախմբի 8 տղաները մեկնել են զինվորական ծառայության:
Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջանի Ռոդարիի «Չիպոլինո», Իվան Կռիլովի «Ճպուռն ու մրջյունը»[2][3], «Մանկական հեքիաթներ», «Այսիդորա Դունկան», «Հեքիաթ չար կուզիկի և մանուկի մասին», «Չարի վերջը», «Մոխրոտը» և բազմաթիվ այլ ներկայացումներով թատրոնը հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում[4], ինչպես նաև ՌԴ-ում, Կանադայում, Վրաստանում, Ուկրաինայում՝ նպաստելով արվեստի և մշակույթի զարգացմանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատրոններում մանուկների համար նախատեսված են մի շարք ներկայացումներ - Media-inform.com»։ Վերցված է 2017-06-04
- ↑ One Studio։ ««Ճպուռն ու մրջյունը»` խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացմամբ»։ www.yerkir.am։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Խորեոգրաֆիայի պետական թատրոնը կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Խորեոգրաֆիայի պետական թատրոնը հանդես է եկել սահմանամերձ բնակավայրերում»։ Culture.AM (հայերեն)։ 2017-06-01։ Վերցված է 2017-06-04