Ուրիշի հոգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուրիշի հոգին
Ուրիշի հոգին.jpg
Ժանրմելոդրամա և Միստիկա
ՍտեղծողԽուլիո Խիմենես
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն
Ռեժիսոր
Գլխավոր ռեժիսորներ Արմեն Միրզոյան
Հայկ Վարդանյան
Երկրորդ ռեժիսորներ
Էրիկ Ղուկասյան
Մերի Առաքելյան
Ռեժիսորի օգնականներ
Արմինե Ավագյան
Հերմինե Բադալյան
Գլխավոր
դերերում
Աննա Հարությունյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Սոֆյա Պողոսյան
Նարեկ Մակարյան
Ելենա Բորիսենկո
Պրոդյուսեր
Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան
Գծային պրոդյուսեր
Լիլիթ Կետիկյան
Սցենարիստ
Պատմության հեղինակ
Խուլիո Խիմենես
Ադապտացիա
Լաուրա Սոսա
Էդուարդո Մակյաս
Հայկական ադապտացում
Անի Հայկազյան
Գոհար Մեժլումյան
ՕպերատորՎարդան Ուռումյան
Գուրգեն Ջանիբեկյան
Նելսոն Սարգսյան
ԵրաժշտությունՄարկո Ֆլորես
ԽմբագիրԹեհմինա Գոմցյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ162
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ՆախորդՍիրո գերին
ՀաջորդԹաքնված սեր
ԿապակցվածՄարմնի փոխում (1992)
(Արտաքին մարմնում) (1997)
Մարմնի ցանկություն (2005)
Ուրիշի Մարմնում (2014)
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրիշի հոգին հեռուստասերիալ։ Նկարահանվում է Շանթ հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալը նկարահանվում է ԼատինոԱմերիկյան Տելեմունդո հեռուստաընկերության Ուրիշի Մարմնում (իսպ.՝ En Otra Piel) նովելի հիման վրա։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբեր ամսին։ Լատինական տարբերակը ադապտացվել է 2005 թվականի Խուլիո Խիմենեսի հեղինակած՝ Մարմնի Ցանկությունը (իսպ.՝ El Cuerpo del Deseo) կամ Երկրորդ Շանս նովելի հիման վրա։ Իսպանալեզու տարբերակի նախնական անվանումը եղել է՝ Մոլորված Հոգիները (իսպ.՝ Almas Perdidas), սակայն եթեր հեռարձակվելուց անվանումը փոխվել է դառնալով՝ Ուրիշի մարմնում (իսպ.՝ En Otra Piel)։ Հայաստանում հեռուստասերիալը անվանվել է՝ Ուրիշի Հոգին (իսպ.՝ Otra Alma)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը պատմում է հայտնի դաշնակահարուհի Մարիա Բավեյանի (Ելենա Բորիսենկո) մասին, ով ունի ամեն ինչ՝ շքեղ կյանք, փառք, ճանաչում և երկու գեղեցկուհի աղջիկներ՝ Արինան (Օվսաննա Մինասյան) և Էմիլին (Սեդա Շահնազարյան)։ Ճակատագրի բերումով Մարիայի ամուսինը մահանում է։ Մահից 5 տարի անց Մարիան ամուսնանում է իրենից 12 տարի երիտասարդ տղայի՝ Վահագի (Նարեկ Մակարյան) հետ։ Դեպքերի զարգացման հետ պարզ է դառնում, որ Վահագը Եվայի (Սոֆյա Պողոսյան) ՝ Մարիայի քրոջ աղջկա հետ պայման են կապել Մարիայի ունեցվածքը իրենցով անելու համար։ Իրենց ուզածին հասնելու ճանապարհին Եվան սպանում է Մարիային։

Աստղիկը՝ (Աննա Գևորգյան) բարի, բարոյական ինչ-որ տեղ նաև կոպիտ աղջիկ է։ Ունի եղբայր Արմենը և սիրած տղա Արսենը (Աշոտ Տեր-Մաթևոսյան)։ Աշխատում է Կառոլսի (Լևոն Ղազարյան) բարում որպես մատուցողուհի։ Կառլոսը Աստղիկի համար առաջին թշնամին է։ Կարլոսը Աստղիկի եղբոր՝ Արմենի միջոցով ցանկանում է տիրանալ Աստղիկին։ Արմենը թղթախաղ խաղալով մեծ գումար է պարտվում Կառլոսին։ Աստղիկը ցանկանալով օգնել եղբորը բանակցությունների մեջ է մտնում Կառլոսի հետ։ Հանգամանքների բերումով Աստղիկը գլխի վնասվածք է ստանում այնուհետ հիվանդանոցում մահանում։

Մարիայի և Աստղիկի պատմությունները խաչվում են միմյանց հետ, երբ օրերից մի օր Աստղիկը և Մարիան մինչև մահը հանդիպում են։ Ընկերոջ հետ հանդիպել շտապող Աստղիկը հանգամանքների բերումով ճանապարհին հանդիպում է Մարիա Բավեյանին, ով բարիացակամ գտնվելով աղջկան, իր սեփական մեքենայով տանում է ընկերոջ թաղամաս։ Աստղիկի հաջողության վզնոցը՝ թալիսմանը պարանոցից պոկվում ու հայտնվում է դաշնակահարուհու մեքենայի մեջ, որը ըստ Շամանի կօգնի նրան, որ հոգին պահպանի իր մարմնում, քանի որ Աստղիկի մարմնում թափառող հոգի կա ու նա պետք է թույլ չտա, որ այդ հոգին լքի իր մարմինը։ Մարիայի մոտ հայտնվելուց հետո նրանց մոտ սկսվում է գերբնական կապ, այնպես է ստացվում, որ Մարիան և Աստղիկը մահանում են նույն օրը և նույն ժամին։ Մահվանից հետո Մարիայի հոգին մտնում է Աստղիկի մարմնի մեջ։ Մարիային տրվում է երկրորդ շանս իր աղջիկներին Եվայից պաշտպանելու համար, սակայն այս անգամ Ուրիշի մարմնում։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Կերպարը
Աննա Գևորգյան
Աննա Հարությունյան
Աստղիկ Գասպարյան / Մարիա Բավեյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան Արսեն Կարապետյան
Սոֆյա Պողոսյան Եվա Բավեյան /Մանուշյան/
Նարեկ Մակարյան Վահագն Ղանդիլյան
Ելենա Բորիսենկո Մարիա Բավեյան /Մանուշյան/
Օվսաննա Մինասյան
Աննա Դովլաթյան
Արինա Բավեյան
Սեդա Շահնազարյան Էմիլի Բավեյան
Տաթևեր Խանջյան Լաուրա Մանուշյան
Կոնան Օ'Բրայեն[1]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը Կերպարը Նկարագրություն
Լևոն Ղազարյան Կառլոս Յազինչյան
Մովսես Երեմյան Գոռ Բարսեղյան Արինայի ընկերը, Խորենի օգնականը
Հայկ Հովհաննիսյան Գագիկ Բարսեղյան
Տիգրան Մնացականյան Խորեն / Մուշեղ Բավեյան Խորենը Մուշեղի եղբայրն է, Արինայի և Էմիլիի հորեղբայրը
Անի Միքայելյան Աիդա Բավեյան ընտանիքի սպասուհին
Սյուզան Պապյան Արաքսյա Բարսեղյան Բավեյան ընտանիքի սպասուհին, Գոռի և Գագիկի մայրը, Աբգարի նախկին կինը
Հայկ Թորոսյան Աբգար Բարսեղյան Արաքսյայի նախկին ամուսինը, Գոռի և Գագիկի հայրը
Սաթենիկ Հազարյան Ալլա Մարության հաղորդավար, Մարիայի մտերիմ ընկերուհին
Ասյա Հովսեփյան Վիկա մատուցողուհի, ապրում է վարձով տիկին Ջուլիկի տանը
Լուսինե Պետրոսյան Մարիշ Վիկայի մտերիմ ընկերուհին
Անահիտ Քոչարյան Տիկին Ջուլիկ
Վիլեն Սարգսյան Ալիկ բարմեն, սիրահարված էր Մարիշին
Արաքսյա Կետիկյան Գաբի Գուգոյի նախկին այժմ Գագիկի ընկերուհին, Բավեյան ընտանիքի սպասուհի
Վահե Զիրոյան Էդուարդ Ղանդիլյան Վահագի եղբայրը
Մարգարիտա Հունանյան Իրինա Ալլայի դուստրը
Լուսիա Աբրահամյան Ինգա մատուցողուհի
Շողեր Թովմասյան Լոլա ԱՄՆ-ից եկած աջիկ
Լուիզա Կարապետյան Սյուզի Բավեյան ընտանիքի սպասուհին, սիրահարված է Գագիկին
Աշոտ Հակոբյան Պաշ /Պավլիկ/
Էդգար Սարգսյան Գուգո Գաբիի ընկերը,Գագիկի թշնամին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրիշի հոգին» հեռուստասերիալի էջը Արմֆիլմ.օրգ կայքում «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը Շանթ թիվիի էջում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քոնան Օ'Բրայենը' Շանթի "Ուրիշի հոգին" սերիալում (տեսանյութ) [Conan O'Brien on Shant's "Another Man's Soul" (Video)]»։ AraratNews։ հոկտեմբերի 16, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2015