Միստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միստիկա (հունարեն՝ μυστικός-ից թարգմանաբար նշականում է «փակ», «գաղտնի»), հավատ դեպի գերբնական ուժերը, որի հետ մարդը անհասկանալի ձևով կարողանում է կապ հաստատել, ինչպես նաև սրբազան կրոնական գործունեություն, որի նպատակն է Աստծո (կամ աստվածների, ոգիների, այլ աննյութական էությունների) հետ անմիջական միավորման վերապրումը։ Աստվածաբանական և փիլիսոփայական ուսմունքների այն միասնությունը, որը նվիրված է այս գործունեության արդարացմանը և իմաստավորմանը, կոչվում է միստիցիզմ[1]:

Բառի բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխաբերական իմաստով միստիկա նշանակում է երևույթների և գործողությունների ամբողջություն, որը հատուկ կերպով մարդուն կապում է աշխարհի գաղտնի ուժերի և արարածների հատ, անկախ տարածության պայմաններից, ժամանակից և ֆիզիկական պատճառականությունից։ Գոյություն ունի նաև իրական՝ մարգարեական ու գործնական՝ օպերատիվ միստիկա։ Մարգարեական միստիկան ձգտում է հետևել անխուսափելի երևույթներն ու առարկաները, որոնք չեն գտնվում տվյալ տարածության կամ ժամանակահատվածի հորիզոնում։ Սրան են պատկանում պայծառատեսությունը, գուշակությունը, պատգամախոսարանները, ինչպես նաև աստղագուշակությունը։ Գործնական կամ օպերատիվ միստիկան իր հերթին ձգտում է սովորական միջոցների և պայմանների կողքին դուրս բերել տարատեսակ երևույթներ, ինչպես՝ գործել հեռավորության վրա, մեկ տիրողական ներշնչանքով կանգնեցնել և առաջացնել կյանքի գործառույթներ, ստեղծել պլաստիկ ձևեր, նյութականացնել հոգևոր էություններ կամ հակառակն անել մարմնականի հետ։ Սրան են վերաբերում կենդանական մագնիսականությունը, մոգությունը (նեղ իմաստով), դիցահմայությունը, մեռելահարցությունը, կախարդության կամ հմայության բոլոր հնարավոր միջոցները, և վերջապես, մեդիումական կամ սպիրիտիզմական երևույթների ամբողջ ոլորտը։

Քրիստոնեակամ տեսամկյունից իրական միստիկան (իր երկու տեսակներով) բաժանվում է առարկայի արժեվորման և նշանակության և միստիկական փոխազդեցության կողքին բաղկացած է աստվածային, բնական և դիվային տարատեսակների։ Ալքիմիան սովորաբար վերագրվում է միստիկային, սակայն չկան բավականաչափ հիմունքներ դրա համար, քանի որ ալքիմիկոսներն իրենց օպերացիաներում փորձում են օգտվել նյութերի բնական հատկություններից և ելակետը դրել էին նյութի միասնության սկզբունքը, որն այժմ ընդունվել է որպես դրական գիտություն։

Մեկ այլ իմաստով միստիկա է համարվում է կրոնա-փիլիսոփայական ճանաչողական գործունեություն։

Տարբեր մտածողներ միստիկայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Միստիկան ռեալիզմն է, իրականությունների զգացումը, իրականությունների հետ մերձեցումը։ Ռացիոնալիստիկական դրականությունն էլ իլյուզիոնիզմն է, իրականությունների զգալու կորուստը, աշխարհի իրականությունների միջև պայթյունը։ Aquote2.png


Aquote1.png Միստիկայից մի փոքր գլուխ հանելու շնորհիվ ինձ չեն կարող հիմարեցնել դիլետանտները։ Ճշմարիտ միստիկաները չեն թաքցնում գաղտնիքները, այլ բացահայտում դրանք։ Նրանք ոչինչ չեն թողնում ստվերում, իսկ գաղտնիքն այդպես էլ մնում է գաղտնի։ Մինչև միստիկ-դիլետանտը չի կարող շրջանցել առանց առեղծվածայնության ծածկով, որը հանելով բացահայտում ես բացարձակ տափակություն։
- «Հայր Բրաունի անվստահությունը»
Aquote2.png


Aquote1.png Ժամանակակից միստիկական միտումները, որոնք ամհամեմատ աճում են այսպես կոչված թեոսոֆիայում և սպիրիտուալիզմում, ինձ համար ընդամենը թուլության և մոլորվածության հատկանիշներ են։ Քանի որ մեր ներքին փորձը բաղկացած է սենսորային ազդեցությունների վերարտադրությունից և կոմբինացիաներից, անմարմին հոգու ըմբռնումն ինձ թվում է դատարկ և անիմաստ։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Мистика // Философия: Энциклопедический словарь. / Под редакцией А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
    • Аверинцев С. С. Мистика // Новая философская энциклопедия: в 4 т. / Институт философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3. 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9.
    • Мистика // Большой толковый словарь русского языка. / Гл. ред. С. А. Кузнецов.— СПб.: Норинт, 1998.
    • Соловьёв В. С., Мистика и мистицизм // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
    • Большого Энциклопедического словаря

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]