Jump to content

Պայծառատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Քեյսի, 1910 թվական

Պայծառատեսություն, անցյալի, ներկայի և ապագայի իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու մոգական կարողություն, որը հնարավոր չէ ստանալ սովորական, ռացիոնալ եղանակով[1]։ Ի տարբերություն գուշակության, ոգեկոչության և այլնի, պայծառատեսությունը ենթադրում է կապվածություն պայծառատեսի անձին, այլ ոչ թե նրա կիրառած մեթոդներին։ Իրական աշխարհում հավատը պայծառատեսների գոյությանը շատ տարածված է, չնայած պայծառատեսության գիտականորեն հաստատված դեպքեր չեն գրանցվել[1][2] ամերիկացիների մոտ 3/4ը առնվազն 1 պսեվդոգիտական հավատք ունեն, այսինքն, նրանք հավատում են 10 ուսումնասիրվող կետերից գոնե մեկին։ Այս 10 կետերից են էքստրասենսոր ընկալունակությունը, այսինքն այն, որ տներում կարող են ուրվականներ լինել, կամ, որ մահացած մարդկանց հոգիները կարող են վերադառնալ որոշակի վայրեր, կամ հայտնվել որոշակի իրավիճակներում։ Հեռազգացողություն՝ մարդկանց մտքերի "հաղորդակցությունն" է հեռավորության վրա՝ առանց ավանդական զգայարանների գործադրման։ Պայծառատեսություն/խորաթափանցություն՝ ապագան կանխատեսելու մտքի ուժն է։ Աստղաբանություն՝ լուսաբանում է, թե ինչպես մոլորակների և աստղերի դիրքերը կարող են ազդել մարդկանց կյանքի վրա, կամ, որ ինչպես մարդիկ մտքով կարող են հաղորդակցվել մահացած մարդու, կախարդների հետ։ Վերամարմնավորում՝ մահվանից հետո հոգու վերածնունդը նոր մարմնի մեջ։ Չանելինգ/ուղի բացել, երբ ոգուն թույլ է տրվում ժամանակավորապես զբաղեցնել մարդու մարմինը։

Տեսակներ և ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայծառատեսությունը սերտ կապված է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են էքստրասենսոր ընկալունակություն, հեռազգացություն, ոգեկանչություն և մեդիումիզմ (ոգեհարցություն), չնայած այս հասկացությունները հաճախ ոչ ճշգրիտ են օգտագործվում և համարվում են համանշանակ։ Պայծառատեսությանը սովորաբար վերագրում են մի քանի տարբեր տեսակի գերբնական ունակություններ, այդ թվում.

  • Էքատրասենսոր ընկալունակություն, դա առարկաների ընկալումն է, որը հնարավոր չէ զգալ մեր զգայարաններով։
  • Տեղի ունեցող իրադարձությունների կամ որոշակի օբյեկտների մասին տեղեկություն ստանալը՝ մտքում պահված կոնկրետ հարցերի պատասխանների ձևով։
  • Ինֆորմացիայի ստացումը ինչ-որ օբյեկտի գտնվելու վայրի և վիճակի մասին՝ ըստ ավելի վաղ նրա արված լուսանկարներով, կամ էլ առարկաների միջոցով, որոնք նախկինում կապ են ունեցել այդ օբյեկտի հետ կամ պատկանել են նրան։ Այդ թվում, մարդկանց կամ կենդանիների առողջության ախտորոշումը նրանց լուսանկարներով, կենդանի արարածների գտնվելու վայրի և նրանց վիճակի (կենդանի/մահացած/հիվանդ/դժբախտ/գոհ/երջանիկ) կանխատեսումը, ինչպես նաև երբեմն էլ տեղեկություն են հաղորդում այդ օբյեկտի ներկայիս շրջապատի մասին՝ ըստ նկարի կամ իրեն պատկանող իրերի միջոցով։
  • Ինչ-որ առարկաների, օբյեկտների մասին տեսողական տեղեկատվության ստացումը, որն անհնար է ընկալել անմիջական տեսողական միջոցով, այդ թվում նաև առարկաների ներքին կառուցվածքի նկարագրությունը։
  • Կենդանի էակների աուրան տեսնելու ունակությունը և դրանով նրաց վիճակի գնահատումը (ներառյալ հիվանդությունների ախտորոշումը)։
  • Անցյալի իրադարձությունները «ներքին տեսողությամբ» տեսնելը ( որոնց այդ «տեսնողը» անձամբ չէր կարող ներկա լինել կամ տեսնել)։
  • Ապագայի իրադարձությունների մասին տեղեկության ստացումը։

Երևույթի գոյությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հիմա պայծառատեսության գոյության մասին հայտարարությունները չեն հաստատվել գիտականորեն[3]։

Ինչ-որ գերբնական ունակություններ ունենալու մասին հայտարարություններ հաճախ արվում են շառլատանների կողմից։ Պայծառատեսության նմանակումների մեխանիզմները բավականին լավ հայտնի են և նկարագրվել են բազմաթիվ անգամներ։ Ամենից հաճախ «պայծառատեսը» օգտագործում է այն ինֆորմացիան, որը ստացել է հաճախորդից գաղտնի՝միանգամայն բնական ուղիներով, որոնց մասին հաճախորդը պարզապես չգիտի[4], կամ էլ գործում է «գնչուական գուշակության» տիպիկ սխեմայով.սկսում է համընդհանուր, անորոշ պնդումներից, հետո պարզապես հաղորդում է հաճախորդին այն ինֆորմացիան, որը ստացել է հենց նրանից՝ զրույցի ընթացքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Розенбах П. Я. (1890–1907). «Ясновидение». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. National Science Board [in անգլերեն] (2006). «Chapter 7: Science and Technology: Public Attitudes and Understanding». Science and Engineering Indicators 2006. National Science Foundation. "Belief in Pseudoscience" (see also Footnote 29). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. National Science Board [in անգլերեն] (2006). «Chapter 7: Science and Technology: Public Attitudes and Understanding». Science and Engineering Indicators 2006. National Science Foundation. "Belief in Pseudoscience" (see also Footnote 29). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. «…Ամերիկացիների մոտ 3/4ը առնվազն 1 պսեվդոգիտական հավատք ունեն,այսինքն նրանք հավատում են 10 ուսումնասիրվող հարցերից գոնե մեկին։ Այս 10 կետերն են էքստրասենսոր ընկալունակությունը, այսինքն այն, որ տներում կարող են ուրվականներ լինել, կամ, որ մահացած մարդկանց հոգիները կարող են վերադառնալ որոշակի վայրեր, կամ հայտնվել որոշակի իրավիճակներում։ Հեռազգացողություն՝ մարդկանց մտքերի ՞հաղորդակցությունն՞ է հեռավորության վրա՝ առանց ավանդական զգայարանների գործադրման։ Պայծառատեսություն/խորաթափանցություն՝ ապագան կանխատեսելու մտքի ուժն է։ Աստղաբանություն՝ լուսաբանում է, թե ինչպես մոլորակների և աստղերի դիրքերը կարող են ազդել մարդկանց կյանքի վրա կամ, որ ինչպես մարդիկ մտքով կարող են հաղորդակցվել մահացած մարդու, կախարդների հետ:Վերամարմնավորում՝ մահվանից հետո հոգու վերածնունդը նոր մարմնի մեջ:Չանելինգ/ուղի բացել, երբ ոգուն թույլ է տրվում ժամանակավորապես զբաղեցնել մարդու մարմինը
  4. Юрий Горный: Предсказания Ванги готовили чекисты.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]