Սիրո գերին (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրո գերին
Ժանրմելոդրամա
ՍտեղծողՈւմբերտո Կիկո Օլիվյերի
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Լեզուհայերեն
Ռեժիսոր
Գլխավոր ռեժիսորներ Մհեր Խաչատրյան
Հայկ Կբեյան
Երկրորդ ռեժիսորներ
Էրիկ Ղուկասյան
Մերի Առաքելյան
Ռեժիսորի օգնականներ
Արմինե Ավագյան
Հերմինե Բադալյան
Գլխավոր
դերերում
Սոֆյա Պողոսյան
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Մարինե Խաչատրյան
Պրոդյուսեր
Գլխավոր պրոդյուսեր Հունան Սողոյան
Գծային պրոդյուսեր
Լիլիթ Կետիկյան
Սցենարիստ
Պատմության հեղինակ
Ումբերտո Կիկո Օլիվյերի
Հայկական ադապտացում
Անի Հայկազյան
Գոհար Մեժլումյան
ՕպերատորՎարդան Ուռումյան
Գուրգեն Ջանիբեկյան
Նելսոն Սարգսյան
ԵրաժշտությունԱրամ Սաթյան
ԽմբագիրԹեհմինա Գոմցյան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ204
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ՆախորդԱնցյալի ստվերներ
ՀաջորդՈւրիշի հոգին
ԿապակցվածԲանտարկյալը (2004)
ԿարգավիճակԱվարտված
Պաշտոնական կայքէջ

«Սիրո գերին», Շանթ ՀԸ եթերում ցուցադրվող բազմասերիանոց հեռուստանովել է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

15-ամյա Անուշ Բաբայանը (Սոֆյա Պողոսյան)

իր չգործած հանցանքի պատճառով դատապարտվում է 15 տարվա ազատազրկման։ Նրա հանցանքը համարվում էր մեծահարուստ Էմմա Սանթրոսյանի (Սյուզան Ղևոնդյան) որդու՝ Փայլակ Սանթրոսյանի սպանությունը։ Անուշը բանտում երեխա է ունենում, որին Արփի (Մարինկա Խաչատրյան) է կոչում։ Նրա քույրը՝ Հասմիկը, (Գայանե Բալյան) համոզում է Անուշին, որ աղջկան տա իրեն, այլապես Արփին կմեծանար բանտում։ Անուշն ի վերջո համաձայնում է, բայց Հասմիկին խնդրում, որ նա Արփիին պատմի իր մասին և Արփիի ամեն քայլի մասին նամակ գրի։ Քաղաք գնալով Հասմիկը հանդիպում է մեծահարուստ Բաբկեն Սանթրոսյանին (Տիգրան Մնացականյան), ընկերանում նրա հետ ու որոշ ժամանակ անց հայտնում, որ Արփին իր և Բաբկենի աղջիկն է։ Բաբկենը պատիվը փրկելու համար ամուսնանում է Հասմիկի հետ և Արփիին ընդունում, որպես իր սեփական աղջիկ։ Անցնում են տարիներ, բանտում հայտնում են, որ Անուշը համաներվել է և կարող է հաջորդ օրը բանտից դուրս գալ։ Այդ գիշեր բանտային չարագործ Ռուզանը (Շողեր Սմբատյան) իր խմբի հետ ստիպում է Անուշին և իր լավագույն ընկերուհուն՝ Սոնային (Արմենուհի Հակոբյան) փախուստ կատարել բանտից, այդպիսով չի թողնում, որ Անուշը վայելի իր համաներումը և հակառակը նրա անազատության ժամկերը երկարացվի։ Այդ գիշեր Անուշը անցկացնում է իրենց բանտից հեռու՝ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Երբ արթնանում է, տեսնում է իր գլխավերևում կանգնած մի երիտասարդ տղայի, որը պատահականորեն էր այդտեղ հայտնվել՝ որսի համար։ Այդ տղան օգնում է Անուշին գնալ քաղաք։ Անուշը բացարձակ պատկերացում չունի, որ իրեն հանդիպած տղան՝ Էմմա Սանթրոսյանի որդին է՝ Ռուբեն Սանթրոսյանը (Աշոտ Տեր-Մաթևոսյան)։ Այսպիսով՝ սկսում են զարգանալ հեռուստանովելի իրադարձությունները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Սոֆյա Պողոսյան Անուշ Բաբայան Գլխավոր հերոսուհին: Ռուբենի սիրելին, Հասմիկի քույրը, Արփիի մայրը
Աշոտ Տեր-Մաթևոսյան Ռուբեն Սանթրոսյան Գլխավոր հերոսը: Անուշի սիրելին, Էմմայի որդին
Մարինկա Խաչատրյան Արփի Միրզոյան Անուշի իրական դուստրը
Տիգրան Մնացականյան Բաբկեն Միրզոյան Հասմիկի ամուսինը
Գայանե Բալյան Հասմիկ Միրզոյան Բաբկենի կինը, Անուշի քույրը
Սյուզան Ղևոնդյան Էմմա Սանթրոսյան Ռուբենի և Փայլակի մայրը, Սոկրատի քույրը
Սևակ Սանթրոսյան Սոկրատ Գլխավոր արական չարագործը: Էմմայի փաստաբանը
Սյուզան Պապյան Լիլի Սանթրոսյան Գլխավոր իգական չարագործը: Փայլակի կինը, Էմմայի հարսը
Մարիամ Արիստակեսյան Ժաննա Հարբեցող, սիրահարված է Ռուբենին (Նրան սպանել է Լիլին)
Արմենուհի Հակոբյան Սոնա Անուշի լավագույն ընկերուհին
Կարեն Գալստյան Ռազ Սոկրատի թիկնապահը
Շողեր Սմբատյան Ռուզան (Գլազ) Լիլիի համախոհը
Հայկ Հովհաննիսյան Միկա Մեսրոպյան Արփիի ընկերը
Ադրիանա Գալստյան
Էմմա Մանուկյան
Լինա Արփիի զարմուհին
Բեն Ավետիսյան Էրիկ Արփիի լավագույն ընկերը
Տաթևեր Խանջյան Գոհար Տեր Գրիգորի քույրը (Նրա սպանության պատվերը տվել է Սոկրատը)
Գուրգեն Անտոնյան Տեր Գրիգոր Քահանա
Լուիզա Կարապետյան Նանա Սիրահարված է Բաբկենին
Տաթևիկ Ղարիբյան Ռայա Միրզոյան ընտանիքի սպասուհին
Աննա Տարախչյան Լուսինե Միրզոյան ընտանիքի սպասուհին
Շուշան Երիցյան Էլեն Խորենի քույրը, սիրահարված է Ռուբենին (Նրան սպանել է Լիլին)
Սիրանուշ Լազյան Սառա Սանթրոսյան ընտանիքի սպասուհին
Արաքսյա Կետիկյան Անկա Նանայի քույրը (Նրան սպանել է Միկան)
Աշոտ Հակոբյան Հակոբ Ռուբենի փաստաբանը
Էրվին Ամիրյան Խորեն Անուշի փաստաբանը
Արմեն Սարգսյան Հայրապետ «Հայրո» Լուսինեի սփյուռքահայ ընկերը
Մարիանա Գևորգյան Սվետլանա Լուսինեի սկեսուրը
Նանե Գասպարյան Սիրան Անկայի և Նանայի մայրը
Հարություն Կրիկյան Մրդո

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վերնագիր Հեռուստաալիք Պրեմիերա Ավարտ Օրեր Ժամ
Հայաստան Սիրո գերին Շանթ ՀԸ 2014, Սեպտեմբերի 1 2015, Հունիսի 26 երկուշաբթի-ուրբաթ 21։00
ԱՄՆ Սիրո գերին (հայերենով) Artn Shant

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]