Սահմանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանին
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ
ՍտեղծողՇանթ հեռուստաընկերություն
Երկիր Հայաստան
Արցախ
Լեզուհայերեն և ադրբեջաներեն
ՌեժիսորՌոման Մուշեղյան[1]
Գլխավոր
դերերում
Աշոտ Տեր-Մաթևոսյան
Ռոզի Ավետիսովա
Դավիթ Աֆրիկյան
Էդգար Իգիթյան
[2]
ՊրոդյուսերՀունան Սղոյան
ՍցենարիստՀարություն Ղուկասյան
ՕպերատորԷդգար Գրիգորյան
Հայկ Գաբրիելյան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ32
Էկրաններին է2015, դեկտեմբերի 5-ից մայիսի 22, 2016
ՀեռուստաալիքՇանթ հեռուստաընկերություն
ԴիստրիբյուտորShant Digital TV
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

«Սահմանին», հայկական մարտաֆիլմ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 5-ին[3] Հայաստանում։ Ֆիլմում հնչում են երկու լեզուներ՝ հայերեն և ադրբեջաներեն։

Ֆիլմը պատմում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին, և թե ինչպես է Հայաստանը հակահարված տալիս թշնամուն։ Ֆիլմի հիմքում ընկած են նաև իրական դեպքեր։ Ֆիլմում մանրամասն ներկայացված է նաև հայ զինվորի վարքականոնը և կեցվածքը, ինչպես նաև նրա առօրյայի մասին որոշ առանձնահատկություններ[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է հայ զինվորի առօրյան։ Ֆիլմի հերոսները հայ դերասաններ են, որոնց մի մասը մարմնավորում են հայի, իսկ մի մասն էլ ադրբեջանցու կերպար։ Իրադարձությունները կատարվում են սահմանամերձ գոտում՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ։ Հայ զինվորները և սպաները հսկում են հայոց սահմանը և հնարավորության դեպքում նաև հակահարված տալիս։

Թշնամու հարձակումները ճնշելու համար Հայաստանում կազմակերպվում են հակադիվերսիոն խմբեր, որի մեջ մտնում է նաև գեներալի որդին, որը սեփական նախաձեռնությամբ տեղափոխվում է ծառայելու առաջին գծում։ Ադրբեջանցի զորավար Հասանի ուղարկած դիվերսիան գերի է վերցնում գնդապետի որդուն, որի անունը Ֆելիքս է։

Իրադարձություններում գրանցվում են արմատական փոփոխություններ։ Հայկական զինվորների առջև դրվում է մի նոր պարտավորություն՝ փրկել գերության մեջ գտնվող գեներալի որդուն։

Հասանը իմանում է, որ իր դիզվիզիան գերության է վերցրել գեներալի որդուն և ծայրահեղ պայմաններ է առաջադրում հայերի առաջ։ Գեներալը փորձում է ամեն կերպ ազատել իր որդուն և անառիկ պահել հայոց սահմանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Սահմանին" սերիալի անձնակազմը սրտատրոփ սպասում է հանդիսատեսի արձագանքին». armenpress.am. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Գլխավոր դերակատարներ». Shant TV. 2015 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Ռոզիի վնասվածքն ու «Սահմանին»-ի մյուս հերոսների փորձությունները». bravo.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. ««Սահմանին». Իրական պատմություն հայոց բանակի մասին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.