Վերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերվարածներն ընտանիքում
Ժանրսիթքոմ և կատակերգական հեռուստասերիալ
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՌոման Մուշեղյան (2005-2008),
Արման Գևորգյան (2008-2009),
Կարեն Քոչարյան (2012)
Գլխավոր
դերերում
Արտյոմ Կարապետյան, Ալլա Վարդանյան, Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Վարդուհի Ռուշանյան, Լուսինե Կիրակոսյան և Ռազմիկ Խոսրոև
ՊրոդյուսերՀունան Սողոյան
ՍցենարիստՀարություն Ղուկասյան
Եթերաշրջանների քանակ4
Էկրաններին է2005-ից հունիսի 22, 2012
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ԴիստրիբյուտորShant Digital TV
ՆախորդՎերվարածները բանակում
ՀաջորդԱնուղղելիները
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

«Վերվարածներն ընտանիքում», հայկական բազմասերիանոց հեռուստասերիալ, հեռարձակվել է 2005 թվականին «Շանթ» հեռուստաընկերությամբ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերվարածներն ընտանիքում» սերիալը ուկրաինական «Դիմակների շոու»-ի հայկական տարբերակն է։ Այն բաղկացած է առանձին կատակերգական մանրաերկերից։ Սկզբում հայտնվել են «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները բանակում», իսկ վերջինը՝ «Վերվարածներն ընտանիքում»[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները տեղի են ունեում Երևանի բակերում։ Հանդիսատեսը ականատես է լինում մի մեծ ընտանիքի կյանքին, որը ունի իր հոգսերը, խնդիրները և ուրախությունները։ Սերիալը ուշագրավ է նրանով, որ ամեն հերոս շատ նման է յուրաքանչյուր հայի։ Հերոսների արարքներով, մենք կարող ենք ինքներս մեզ ճանաչել։ Ուստի այս ֆիլմը այնքան հետաքրքիր է, որ այն իրարանցում է առաջացրել Հայաստանում և Սփյուռքում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերվարածներն ընտանիքում» հայկական առաջին հեռուստատեսային սերիալն է։ Սկզբում ոչ ոք գումար չէր հատկացնում սերիալի նկարահանումների համար, որի արդյունքում նկարահանող խումբը բավարարվում էր մինիմալ կապիտալով։ Բայց Հայաստանում և Սփյուռքում մեծ հաջողության հասնելուց հետո (այդ թվում՝ Արցախում), շատերը արձագանքեցին և առաջարկեցին հովանավորել սերիալը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Տարեթիվ
Արթուր Հակոբյան Արբի 1-3 2005-2009
Արտյոմ Կարապետյան Կնյազ 1-4 2005-2009, 2012
Լևոն Մելոյան, Արմեն Սանթրոսյան Գարսևան 1-4 2005-2009, 2012
Վարդուհի Ռուշանյան Անթառամ 1-4 2005-2009, 2012
Սերգեյ Դանիելյան Միսակ, Մեծ Մամե 1-3,2-4 2006-2008; 2008-2009, 2012
Հայկ Սարատիկյան Լիպարիտ 1-4 2005-2009, 2012
Աշոտ Եդիգարյան Փայլակ 1-4 2005-2009, 2012
Իվետա Եդիգարյան Զիտա 1-3 2005-2009
Ելենա Բորիսենկո, Աստղիկ Գրիգորյան Կարինե 1-4 2005-2009, 2012
Սեպուհ Ապիկյան Ասքանազ,Ճպլ 1-4 2007-2009, 2012
Լուսինե Կիրակոսյան Ռոզա, Հռիփսիկ 1-4,2-3 2005-2009, 2012
Մարգարիտա Խաչատրյան Սաթենիկ 1-3 2005-2009
Լևոն Ղազարյան, Կարեն Խաչատրյան Վաչագան 1-3 2005-2009
Անի Բայաթյան Համեստ, Հոռոմսիմ 1-4 2006-2009, 2012
Սաթենիկ Հազարյան Իռա 2 2008
Կարինե Բուռնազյան Ֆլորա 2-3 2008-2009
Արմեն Թովմասյան Ժորժ 2-3 2008-2009
Աղաս Հունանյան Գրիշա 1-3 2007-2009
Գևորգ Ասիլյան Աբուլիկ 1-3 2007-2009
Հարություն Մովսիսյան Հովո 2 2007-2008
Մագդա Ղազարյան Լիանա 2-3 2007-2009
Կարինե Գարսևանյան Աշխեն 2-3 2007-2009
Տրդատ Մակարյան Սերոժ 2-4 2007-2009, 2012
Զառա Արամյան Մոնա 2 2007-2008
Կիմ Երիցյան Թաթոս պապի, պրոֆեսոր 2 2007-2008
Անուշիկ Առաքելյան Զվարթ 3 2008-2009
Մանան Խորոզյան Անգելինա 4 2012
Մանուկ Հախվերդյան Գվիդոն 3-4 2008-2009, 2012
Լևոն Հարությունյան Նարբե 4 2012
Իրինա Դանիելյան Գոհար 4 2012
Լևոն Մուրադյան Նազար 4 2012
Վահան Թովմասյան Չան 4 2012
Նառա Մնացականյան Պողոսուհի 2-4 2007-2009, 2012
Լեյլա Թադևոսյան Թառլան 4 2012
Սոնա Մանսուրյան Էպոպեյա 3-4 2008-2009, 2012
Մայիս Իսագոզյան Մայիս 3-4 2008-2009, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vartan. «ԻՆՉՊԷՍ ԾՆՒԵՑ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ»ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ». Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  2. «Golos Armenii - "ПЕРЕВЕРТЫШИ" - КАК ОНИ ЕСТЬ». golos.am. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]