Մարիամ Մերաբովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Մերաբովա
Мариам Мерабова WIKI.jpg
Բնօրինակ անունМариам Мерабова
Ծնվել էհունվարի 28, 1972 (47 տարեկան)
Երևան
ԵրկիրՀայաստան
Ժանրերջազ, բլյուզ, ջազ-ռոք
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ՇրջանավարտՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԿայքMariam & MIRAIF

Մարիամ Մերաբովա (ռուս.՝ Мариам Мерабова, հունվարի 28, 1972(1972-01-28), ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի (հայրական ազգանունը Ալավերդյան է[1]), «Միրայֆ» (ռուս.՝ Мирайф) խմբի մենակատարուհի։ Բացառիկ ձայնային և կատարողական տվյալների համար հաճախ կոչվում է «Մարիամ Լեդի Ձայն Մերաբովա», իսկ Մաքսիմ Տիմոշինի խոսքով՝ «ձայն, որ չի կարողանում ստել»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականին Երևանում։ Ապրել է երաժշտական միջավայրում։ Մասնավորապես, Մարիամի տատիկը նվագում էր և երգում։ 5 տարեկանից Մարիամը հաճախել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1982-1986 թվականներին սովորել է Մոսկվայի Մյասկովսկու թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, 1991-1996 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան միջին մասնագիտական երաժշտական դպրոցի (քոլեջի) վոկալ բաժնում։

1998 թվականից իր ամուսնու՝ կոմպոզիտոր և պրոդյուսեր Արմեն Մերաբովի (դիրիժոր և երգահան Լևոն Մերաբովի որդին) հետ աշխատում է «Միրայֆ» ջազային խմբում։ Այն բավականին հայտնի խումբ է Ռուսաստանում։ Երգերի մեծ մասի հեղինակը Արմեն Մերաբովն է։ Ամուսնու հետ Մարիամը ծանոթացել է քոլեջի առաջին կուրսում և 1998 թվականին Արմենի կողմից հրավիրվել է «Միրայֆ» ջազային խումբ։ Ունի 3 երախաներ՝ Իրման (19 տարեկան), 7-ամյա Սոնյան և 1.5 տարեկան Գեորգին։ Իրման սովորում է ճարտարապետաշինարարական քոլեջի 3-րդ կուրսում։ Սոնյան հաճախում է երաժշտական դպրոց։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարյալ տիրապետում է անգլերենին, որի շնորհիվ նրա կողմից կատարվող երգերը դառնում են բացառիկ և ընկալելի։ Մասնակցել է բազմաթիվ ջազային հեղինակավոր փառատոնների («Усадьба Jazz», «Джаз под открытым небом»), որպես բեք-վոկալիստ մասնակցել է Եվրատեսիլին Դիմա Բիլանի հետ՝ Ռուսաստանի համար, Անի Լորակի հետ՝ Ուկրաինայի համար, Դիմա Կոլդունի հետ՝ Բելառուսի համար, Եվա Ռիվասի հետ՝ Հայաստանի համար։

«Քուին» խմբի հիմնադիրներից մեկի՝ Բրայան Մեյի կարծիքով միայն Մարիամ Մերաբովան կարողացավ ճշտորեն կատարել Killer Queen-ի պես բարդ դերերգը։ «We will Rock you» մյուզիքլում կենտրոնական դերերից մեկը երգչուհու հերթական ձեռքբերումն էր։

2008 թվականից “Jazz Parking” նախագծի մասնակից է։ Դասավանդում է Ալլա Պուգաչովայի դպրոցում (ռուս.՝ Школа профессионального творческого развития )։ Համագործակցել է բազմաթիվ երգիչների հետ՝ Էրիկ Մարիենթալ (Eric Marienthal), Վիկտոր Բայլի (Victor Bailey), Ֆիլ Պերրի (Phil Perry), Սասկիա Լարու (Saskia Laroo), Իգոր Բրիլ (Игорь Бриль), Ալեքսեյ Կոզլով (Алексей Козлов), Սերգեյ Մանուկյան (Сергей Манукян), «Տրանս Ատլանտիկ» համույթ («Транс Атлантик»), Տաիս Ուրումիդիս (Таис Урумидис), Նիկոլայ Նոսկով (Николай Носков), Գրիգորի Ֆայն (Григорий Файн) և այլն։

Մարիամ Մերաբովան Ռուսաստանի ձայնը 3 (ռուս.՝ Голос 3) հեռուստամրցույթի մասնակից է՝ Լեոնիդ Ագուտինի թիմից։ Նրա կողմից կատարված «Մոնոլոգ» («Ռեքվիեմ») կատարումը (խոսք՝ Մարինա Ցվետաևայի, երաժշտությունը՝ Մարկ Մինկովի) ցնցող ազդեցություն ունեցավ թե ամսնակիցների, թե հանդիսատեսի վրա, ինչպես նաև արժանացավ այս երգի էտալոնային կատարող համարվող Ալլա Պուգաչովայի գովաբանական խոսքին։ Կատարումը Յութուբում հավաքել է ավելի քան 450000 դիտում (Мариам Мерабова "Реквием"

Մտքեր Մարիամ Մերաբովայի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեև ապրում եմ Մոսկվայում, բայց չեմ դադարում հայ լինելուց։
  • Այն, ինչ այժմ ես ինձանից ներկայացնում եմ, իմ ամուսնու՝ Արմենի շնորհիվ է։
  • Միայն շնորհիվ իմ ամուսնու ես բացահայտվեցի։ Նա իմ ուսուցիչն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]