Սոնա Ռուբենյան
Սոնա Ռուբենյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1993 (27 տարեկան) |
Ժանրեր | Փոփ, ժողովրդական, ռոմանս |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր |
Գործունեություն | 2001-ներկա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Սոնա Հակոբի Ռուբենյան (դեկտեմբերի 14, 1993), հայ երգչուհի, երգահան։ Հայտնի է դարձել Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ 2014 թվականի հուլիսի 22-27-ը ներկայացրել է Հայաստանը «Նոր Ալիք 2014» երգի մրցույթում[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։ 2010 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Սոնա Ռուբենյանը, մասնակցելով «Շանթ»-ի «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։ Սոնան նաև հեղինակել է մի շարք երգերի երաժշտություններ`ժամանակն է, Նոր տարվա նվեր, իրական պատրանք, Արցախ, Երևան և այլ երգերի երաժշտություններ։ 2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է,,Գարիկ Սոնա,, խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով: Խմբում երգչուհին նաև նվագում է ստեղնաշարային գործիքի վրա: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Երգ Երգոց» հաղորդման շրջանակներում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ որպես «Տարվա հիթ»:
Նախագծի ընթացքում նա կատարել է հետևյալ երգերը․
Ելույթներ | Երգ(եր) |
---|---|
1-ին գալա | «Love Song» |
2-րդ գալա | «Beautiful» |
3-րդ գալա | «Դու հեռացար» |
4-րդ գալա | «Oh mother» |
5-րդ գալա | «When Love Takes Over» |
6-րդ գալա | Շերամ - «Շորորա» |
7-րդ գալա | «Երազ իմ երկիր» «Աստղազարդ նկար» |
8-րդ գալա | «Ձյուն» «Սիրո երկու թևեր» (Սրբուհի Սարգսյանի հետ) |
9-րդ գալա | «Երգ կարոտի» «Նարե յար» և «Քեզ հետ եմ ես» (Արմեն Դավթյանի հետ) |
10-րդ գալա | «Կիլիկիա» «Հորդ անձրև» և «Я тебе не верю» (Անդրե Հովնանյանի հետ) |
11-րդ գալա | «Կորուստ, թե գանձ» «Դու հեռացար» «Երազանքները կատարվում են» |
12-րդ գալա | «Piu che puoi» (Երվանդ Մաթևոսյանի հետ) |
Հաղթանակից հետո 2013 թվականին Սոնան մասնակցել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին և իր «Աշնան սերենադ» երգով դարձել մրցույթի հաղթող։ Նույն թվականին նա մասնակցել է «Դուետ» նախագծի 1-ին եթերաշրջանին և գրավել է 2-րդ հորիզոնականը՝ «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի հաղթող Հովհաննես Սարգսյանի հետ։ Աշխատել է նաև «Առավոտը Շանթում» հեռուստանախագծում որպես հաղորդավար 2013 թվականին համերգային ծրագրով մեկնել է ԱՄՆ։
«Նոր Ալիք»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած նախընտրական փուլում պարզ դարձավ, որ Հայաստանը Նոր Ալիք 2014-ին ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը[3]։
Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, Սոնան կատարել է Մայլի Սայրուսի «Wrecking Ball» երգը։ Երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը։ Մրցութային վերջին օրը՝ հուլիսի 26-ին, Սոնան կատարել է Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» ստեղծագործությունը[4]: Ռուսական woman.ru կայքը անցկացրել է մրցույթ «Նոր Ալիք 2014»-ի մասնակիցների միջև, ուր Սոնան առաջատարն էր մոտ 18000 քվեով, իսկ երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորյա Պետրիկն էր մոտ 11000 ձայնով[5]:
Երգ | Իգոր Կռուտոյ | Իգոր Նիկալաև | Լայմա Վայկուլե | Լեոնիդ Ագուտին | Վալերիյ Միլադձե | Կոնստանդին Միլադձե | Ֆիլիպ Կիրկորով | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|---|
Wrecking Ball | 10 | 10 | 10 | 9 | 10 | 9 | 9 | 67 |
«Հայաստան» դուետ Մհերի հետ | 11 | 10 | 11 | 11 | 11 | 11 | 11 | 76 |
«Կարոտ» | 11 | 11 | 11 | 11 | 11 | 11 | 11 | 77 |
Սոնան մրցույթում գրավեց 6-րդ հորիզոնականը՝ ստանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[6][7]:
2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի հետ Սոնան կրկին համերգային ծրագրով մեկնում է ԱՄՆ և սեպտեմբերի 29-ին ներկայանում «Փասադենա Սիվիք» համերգասրահում։ Հայաստանում ներկայանում է «Սիրո Կամուրջ» մյուզիքլի շրջանակներում, այնուհետև 2014-ի հոկտեմբերի 22-ին տեղի է ունենում «Wait» երգի տեսահոլովակի պրեմիերան, որտեղ երգչուհին ներկայանում է The Beautified project խմբի հետ։ Իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանում է Կրեմլում։ Իսկ դեկտեմբերի 24-ին տեղի է ունենում Սոնայի առաջին տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակը կոչվում է «Նոր տարվա նվեր»:
2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 20-ին տեղի է ունենում «Ժամանակն է» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Հունիսի 15-ին տեղի ունեցավ «Աշնան սերենադ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Սոնայի «Աղքատ թե հարուստ» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արսեն Գրիգորյան, խոսք՝ Ավետ Բարսեղյան)։
Դեկտեմբերի 13-ին «Ժողովրդական երգ. նոր սկիզբ» խորագրով համերգ տեղի ունեցավ Երևանում՝ Ա. Խաչատրյան համերգասրահում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նոր Ալիքում Հայաստանը կներկայացնի Սոնան
- ↑ ««Նոր ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը»
- ↑ Սոնան կներկայացնի Հայաստանը, նշում է style.news.am
- ↑ Սոնան մարտական է տրամադրված
- ↑ http://www.woman.ru/novaya-volna/novaya-volna-contest/contest/photo/30106980/
- ↑ http://newwavestars.eu/vote/ Սոնան արժանացել է Հանդիսատեսի համակրանքին
- ↑ «Սոնա Ռուբենյանն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի»