Էդգար Էլբակյան կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդգար Էլբակյան կրտսեր
Ծնվել էհունիսի 30, 1982(1982-06-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 2000(2000-08-13) (18 տարեկանում)
Մահվան վայրՀրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան
ԿրթությունԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Արմեն Էլբակյան, մայր՝ Աննա Էլբակյան

Էդգար Էլբակյան կրտսեր (հունիսի 30, 1982(1982-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2000(2000-08-13), Հրազդան, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Եղիշե Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան յոթնամյա երաժշտական դպրոցները։ 1999 թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Խաղացել է մի շարք ներկայացումներում և կինոֆիլմերում. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում՝ Էդգար - Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» պիեսում, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում՝ Միխո - Գ. Սունդուկյանի «Քանդած օջախում», Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ պատանի Արամ - Ա.Էլբակյանիի «Ամենափրկիչ ջրհեղեղում», Արտուշ - Զ.Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում, Համազգային թատրոնում՝ Օվին - Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում։ Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։ Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է։ 2002 թ. լույս տեսան Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գծից այն կողմ», Էդգար Էլբակյան կրտսեր, «Զանգակ-97», 2002, 280 էջ