Զորայր Խալափյան
Զորայր Խալափյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1933 |
Ծննդավայր | Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 18, 2008 (75 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1956) |
Ուշագրավ աշխատանքներ | Թթենի |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ |
Աշխատավայր | ՀԳՄ |
Զորայր Խալափյան Վիքիդարանում |
Զորայր Երվանդի Խալափյան (օգոստոսի 1, 1933, Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2008), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։
1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։
Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Առնոլդ Աղաբաբովը։
Նրա «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը[1] (ռեժիսոր՝ Գենադի Մելքոնյան)։
Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրատարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներին գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը, պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեղեղ, Երևան, 1963, 116 էջ։
- Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1966, 320 էջ։
- Երիցուկի թերթիկներ։ Ձեր դիմանկարը, Երևան, 1971, 276 էջ։
- Հրաշք երեխա (պիեսներ), Երևան, 1973, 280 էջ։
- Մեռնող հառնող, Երևան, 1975, 532 էջ։
- Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1978, 336 էջ։
- Ջերմանց մխիթարություն, Երևան, 1979, 308 էջ։
- Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983, 488 էջ։
- Ծնծղա (վիպակներ), Երևան, 1985, 400 էջ։
- Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1987, 299 էջ։
- Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, 1988, 484 էջ։
- Միջնաշեն, Երևան, 1991, 432 էջ։
- Վասիլ Մեծ. Հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Երևան, 1995, 383 էջ։
- Արա Գեղեցիկ և Շամիրամ, Երևան, 1998, 174 էջ։
- Ասպետն ու զինակիրը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2003, 128 էջ։
- Որտե՞ղ էիր, մարդ աստծո (վեպ), Երևան, 2013, 288 էջ։
- Այսքան բան, Ե., Դարակ, 2017, 352 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգոր Շահինյան. Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան, «Գարուն», 1968, № 2:
- Կիմ Աղաբեկյան, Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «arm-cinema.am - Թթենի (1979)»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զորայր Խալափյան
- Ազգ - Զորայր Խալափյան Archived 2011-09-26 at the Wayback Machine.
- ՉԷ՛, ԴՈՒ ԽԵԼՔԸ ԳԼԽԻՆ ԿԱՅՍՐ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ
- ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ «ԱՂԲՅՈՒՐԻ ԱԿԻՑ» ԾՆՎԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ Զորայր Խալափյան-85
- «ՍԱ՞ՐՆ Է ՊԻՆԴ, ԹԵ՞ ՋՈՒՐԸ»
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 705)։ ![]() |
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Օգոստոսի 18 մահեր
- 2008 մահեր
- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- 21-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ գրողներ
- Հայ արձակագիրներ
- Հայ դրամատուրգներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայ տղամարդ գրողներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայաստանի գրողների միության անդամներ