Բաղիշ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաղիշ Հովսեփյան
Բաղիշ Հովսեփյան.jpg
Ծնվել է հոկտեմբերի 18, 1922(1922-10-18)
Ծննդավայր Արծվանիստ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 10, 2004(2004-02-10) (81 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Կրթություն Երևանի պետական համալսարան
Աշխատավայր Հայաստանի գրողների միություն, Գրական թերթ և Խորհրդային գրականություն
Բաղիշ Հովսեփյան Վիքիդարանում

Բաղիշ Արշակի Հովսեփյան (1922, հոկտեմբերի 18, գ. Ներքին Ալուչալու (այժմ՝ գ. Արծվանիստ) - 2004. փետրվարի 10, Երևան), հայ արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից: ԽՄԿԿ անդամ 1942 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղիշ Հովսեփյանը ծնվել է Հայաստանի Մարտունու շրջանի (Գեղարքունիքի մարզ) Ներքին Ալուչալու (այժմ՝ Արծվանիստ) գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո 1938-1940 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում, 1940-1943 թվականներին ծառայել խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել է Մարտունու շրջանային թերթում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1950 թվականից պատասխանատու աշխատանք է կատարել Հայաստանի Գրողների միությունում և «Գրական թերթի» ու «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում, վարել է ՀԳՄ Սևանի ավազանի բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնը[1]:

Հովսեփյանի հոգեբանական-ռեալիստական բնույթի գործերում արտացոլվել են ծննդավայրը, պատերազմն (որի մասնակիցն էր) ու հետպատերազմյան տարիները («Սևան», 1958, պատմվածքներ, «Սերմնացանները չվերադարձան», 1962, վեպ, «Դու հասկացա՞ր ինձ», 1971, վեպ)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Երևան, 1987:
  • Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 2, Երևան, 1988:
  • Ընտիր երկեր, Երևան, 1975, 600 էջ։
  • Դու հասկացա՞ր ինձ /գրքում տեղ են գտել «Սերմնացանները չվերադարձան» և «Դու հասկացա՞ր ինձ» վեպերը/, Երևան, 1971:
  • Զանգակ ձիուկը, Երևան, 1968, 16 էջ։
  • Սերմնացանները չվերադարձան, Պէյրութ, 1963, 362 էջ։
  • Սերմնացանները չվերադարձան /վեպ/, Երևան, 1962, 295 էջ։
  • Սևան /պատմվածքների ժողովածու/, Երևան, 1958, 244 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 318-319:
  • Հայկական համառոտ հանրագիտարան. հատոր 4, Երևան, 2003:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png