Կիմ Աղաբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կիմ Աղաբեկյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 15, 1938 |
| Ծննդավայր | Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | հուլիսի 25, 2020[1] (82 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | գրականագետ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1966) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1994) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Պարգևներ | |
| Կիմ Աղաբեկյան Վիքիդարանում | |
Կիմ Բագրատի Աղաբեկյան (մարտի 15, 1938, Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2020[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2006), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Գորիսի շրջանի Յայջի (հետո՝ Հարճիս) գյուղում։ 1957 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ զորակոչվել է խորհրդային բանակ։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարու ստեղծագործությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսել է համալսարանում[2]։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։
Զբաղվել է հայ նորագույն գրականության ուսումնասիրության հարցերով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ, 2013[3]
- ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալ
- Ակսել Բակունցի անվան հուշամեդալ
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2008
Կիմ Աղաբեկյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուրգեն Մահարի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 272 էջ։
- Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։
- Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, 356 էջ։
- Արդի հայ արձակի զարգացման միտումները (1960-80-ական թվականներ), Երևան, 1992։
- Հակոբ Օշական. (ստեղծագործական աշխարհի արահետներում), Երևան, 2006։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 35.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Աղաբեկյան» հոդվածին։ |
| ||||||||||
- Մարտի 15 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Հարժիս գյուղում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ
