Գոռ Սուջյան
| Գոռ Սուջյան | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | հուլիսի 25, 1987 (39 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | ռոք |
| Մասնագիտություն | Երգիչ, երգահան, երաժիշտ |
| Գործիքներ | Վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ |
| Գործունեություն | 2005-ից |
| Անդամակցություն | Դորիանս |
Գոռ Մկրտչի Սուջյան (հուլիսի 25, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երգիչ, երաժիշտ և երգահան, որը 2013 թվականին իր Դորիանս խմբով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոռ Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երևանում, հայտնի կիթառահար և ջազմեն Մկրտիչ Սուջյանի ընտանիքում։
Դորիանս
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում Գոռը հիմնադրել է Գոռ և ընկերներ խումբը, որը կատարում էր հայտնի ռոք երգերի քավրներ։ 2008 թվականին Գոռը դառնում է Դորիանս ռոք խմբի մենակատարը։
2011 թվականի դեկտեմբերի 22-ին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Fly» անվանմամբ։
Եվրատեսիլ 2013
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Գոռը Դորիանս խմբի հետ ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մրցույթում Դորիանսը կատարել է Lonely Planet երգը և, անցնելով եզրափակիչ փուլ, զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Գոռ Սուջյանը ամուսնացել է Վարսենիկ Մինասյանի (Վարսենիկ Սուջյան/Վարսա) հետ։ Նրանք ունեն մեկ որդի՝ Դանիելը։
2017 թվականից Գոռ Սուջյանը սկսել է գործունեություն ծավալել Լևոն Արևշատյանի հիմնած «PROJECT LA» նախագծում։ Այստեղ Գոռ Սուջյանը հանդես է գալիս հայ և արտասահմանյան մեծանուն գրողների ստեղծագործությունների ներկայացմամբ՝ երգի տեսքով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մարկո, Բրեյ (2013, հունվարի 22). «Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը». ԵՀՄ.