PROJECT LA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Project LA, երաժշտական հեղինակային նախագիծ՝ հիմնադրված 2015 թվականին Երևանում, որի հիմնադիրը տնտեսագետ Լևոն Արևշատյանն է (LA)։ Նախագծի երգացանկը բաղկացած է բացառապես Լևոն Արևշատյանի երգերից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի սկիզբ, առաջին ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Project LA-ի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը հանդիսանում է նաև նախագծի գեղարվեստական ղեկավարը, լուսաձայնային ձևավորման, տեսանկարահանման և համերգային ռեժիսորը։ Նախագծի հիմնադրումից ի վեր խմբի գործիքավորողներն են Խաչիկ Սահակյանն ու Հայկ Գասպարյանը, երգացանկում ընդգրկված են նաև Արմեն Մարտիրոսյանի, Էդգար Հայրապետյանի և Վահրամ Յանիկյանի կողմից գործիքավորված մեղեդիները։ Խմբի երգերի մեծ մասը կատարվում են Գոռ Սուջյանի կողմից, սակայն իբրև մենակատարներ՝ հանդես են եկել Ռոլանդ Գասպարյանը, Նարինե Դովլաթյանը, Ջիվան Խաչատրյանը, Սոնա Շիրոյանը, Տարոն Մուրադյանը, Արման Լազարյանը, Տիգրան Քախվեջյանը, Սամվել Ազատյանը, Սյուզի Մելքոնյանը, Դիանա Գասպարյանը, Սրբուկը, Robin Fate-ը։

Գոռ Սուջյանը համերգի ժամանակ
Գոռ Սուջյանը համերգի ժամանակ

Ստեղծագործական առաջին փուլում խումբը ներկայացնում էր անգլալեզու պոեզիա ռոք ժանրի մեղեդիներով, իսկ ավելի ուշ՝ ռեգի, ռոմանս, քաղաքային ֆոլկ ժանրերում։ Project LA-ի մեկնարկը տրվեց “A dream within a dream” երգով, որը շատ ուշագրով կերպով ներդաշնակում էր Լևոն Արևշատյանի և ամերիկացի հանրահայտ գրող Էդգար Ալլան Պոյի ստեղծագործական ճաշակը։ Առաջին բեմելից հետո նախագիծը հարստացրեց իր աստղաբույլը Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի, Միսաք Մեծարենցի բանաստեղծություններով, ժամանակակից գրողներից Ավետ Բարսեղյանի, իսկ ամերիկյան և անգլիական գրականությունից Լորդ Բայրոնի, Էմիլի Դիքինսոնի, Էդգար Ալլան Պոյի և այլոց ավելի քան ինը տասնյակ ստեղծագործություններով։ Առաջին հայալեզու երգը գրվել է Վահան Տերյանի «Կարոտ» բանաստեղծության հիման վրա։

Խմբի առաջին երեք համերգները (03.12.2015թ. «ՅԱՆՍ» ակումբ, 07.06.2016թ.Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, 01.12.2017թ. «ՅԱՆՍ» ակումբ) փակ էին` նախատեսված միայն ընկերների և ծանոթների համար։ Առաջին բաց համերգը 2019 թվականի հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էր, որի բոլոր տոմսերը վաճառվել էին համերգից տասը օր առաջ։ Երևանից դուրս առաջին համերգը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսի 5-ին Գյումրիում, որի տոմսերը ևս սպառվել էին համերգի հայտարարությունից անմիջապես հետո։

Մի քանի առավել հայտնի երգ մշտապես կատարվում են բոլոր համերգների ժամանակ՝ «Ո՞վ կհանդիպի», «Փնտրում ես դու», «Աշնան մեղեդի», «Երկու ուրվական», «Ահա նորից գիշեր», «Խաղաղ գիշերով», «Ռեքվիեմ», «Ես այն եմ եղել», «Լինես իմ երազում», “Eldorado”, “Does God listen?”։

Խմբի առաջին ալբոմը՝ “Imitation”-ը, թողարկվել է 2016 թվականին, բաղկացած է 8 անգլալեզու երգերից։ Հայալեզու երգերով առաջին ալբոմը թողարկվել է 2017 թվականին, որն ընդգրկում է չորս երգ՝ «Իրիկնաժամ», «Երբ կյանքը սուր փշերով», «Ցանկություն», «Կարոտ»։ Նշված երգերը գրվել են Վահան Տերյանի համանուն բանաստեղծությունների հիման վրա։ Մինչ այս պահը խումբը թողարկել է ինը ալբոմ։

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երաժիշտները
Խմբի երաժիշտները

Խումբը ակումբային կազմով և մշտական անշլագներով հաճախ հանդես է գալիս երևանյան մի շարք ակումբներում։

  • դաշնակահար՝ Խաչիկ Սահակյան,
  • կիթառահար՝ Արթուր Սողոյան,
  • բասկիթառահար՝ Վարդան Առաքելյան,
  • թմբկահար՝ Արման Ջալալյան, Տիգրան Սանոյան, Հակոբ Օրդակյան,
  • պերկուցիոնիստ՝ Էդուարդ Հարությունյան, Ռոման Շահինյան,
  • թավջութակահար՝ Լևոն Առաքելյան,
  • ջութակահար՝ Աշոտ Խոյեցյան, Ռազմիկ Հովհաննիսյան,
  • բեք վոկալ՝ Սոնա Շիրոյան, Անի Սահակյան, Թեհմինե Արաբաչյան

Խումբը համագործակցում է նաև մի շարք անհատ երաժիշտների հետ։

  • ակորդեոնահար՝ Բորիս Եգանյան,
  • ուդահար՝ Մարիամ Միրզոյան,
  • ֆլեյտահար՝ Վահան Վխկրյան,
  • քանոնահար՝ Քրիստինե Ենգոյան,
  • սաքսոֆոնահար՝ Մովսես Բաբաջանյան, Դավիթ Մելքոնյան,
  • շեփորահար՝ Դավիթ Թադևոսյան։

Եղիշե Չարենցի «Ո՞վ կհանդիպի»-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբին առանձնակի ճանաչում բերեց Եղիշե Չարենցի համանուն բանաստեղծության բառերով գրված «Ո՞վ կհանդիպի» երգը»։ 2019 թվականին հենց այս ստեղծագործությունն արժանացել է «Տարվա երգ» մրցանակին։

Խմբի գործունեությունը վերջին տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին խումբը թողարկել է երգեր և տեսահոլովակներ, մասնակցել համերգների։ Այդ ընթացքում գրվել են նոր երգեր, թողարկվել է մեկ ալբոմ և տասնմեկ տեսահոլովակ։

2021 թվականին, ի նշանավորումն քառասունչորսօրյա պատերազմի նահատակների անմար հիշատակի, խումբը թողարկեց «Ռեքվիեմ»-ը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Հեղինակը բառախաղի միջոցով օգտագործել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ալեն Մարգարյանի անունը՝ այն ներկայացնելով երկու բաղադրիչի տեսքով՝ «ալ են»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bravo.am/news/74760
  2. https://www.vnews.am/culture/lurj-poezia-lav-erajshtutyun-5-lav-gorc-project-laic-lseliq/
  3. http://asekose.am/am/post/ceinq-mtacoum--or-arhasarak-petq-e-ergem-gor-soujyane-ancac-ouxou--project-la-i--alen-margaryanin-nvirvac-ergi-masin-e-oc-miayn
  4. https://aypoupen.com/project-la-armenian-poems-songs/
  5. https://yerkramas.org/article/179409/novyj-klip-ot-Project-LA-Days-Sound-video
  6. https://laboule-noire.fr/fr/programmation/310 Արխիվացված 2021-07-28 Wayback Machine
  7. https://www.tert.am/life/am/news/2021/03/15/PROJECT-LA/72089 Արխիվացված 2021-07-28 Wayback Machine
  8. https://www.tert.am/life/am/news/2017/12/02/PROJECT-LA/46762 Արխիվացված 2021-07-28 Wayback Machine
  9. https://armtimes.com/hy/article/207448
  10. http://asekose.am/am/post/incpes-er-amboxj-dahlije-gor-soujyani-het-ergoum-project-la-i-hite-ov-khandipi
  11. https://www.1tv.am/hy/video/ԱրտակարգՀամերգ-Project-L-A/152338