Մկրտիչ Սուջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մկրտիչ Սուջյան
Ի ծնե անունՄկրտիչ Արտաշեսի Սուջյան
Ծնվել է1954 թ. սեպտեմբերի 14
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր{{{2}}} Հայաստան Երևան
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ
Գործունեություն1977 - ներկա

Մկրտիչ Արտաշեսի Սուջյան, (1954, սեպտեմբերի 11, Երևան), հայ ջազային երաժիշտ, կիթառահար։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2010

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ 1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում։ 1977 թ. սկսել է երաժշտական գործունեությունը երևանյան բազմաթիվ վոկալ-գործիքային նվագախմբերում։ 1979 թ. մեկնել է Աշխաբադ և աշխատել «Փիրուզա» ֆոլկ-ջազ նվագախմբում, որտեղ դարձել է դափնեկիր։ 1981 թ. վերադարձել է Երևան և աշխատել Հայաստանի պետական հեռուստա-ռադիոկոմիտեի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մենակատար և երաժիշտ։ Նվագախմբում 10-ամյա աշխատանքային տարիների ընթացքում ձայնագրել է գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների կիթառի գործերը։ Մասնակցել է Երևանի ջազ քոլեջի ստեղծման աշխատանքներին, որտեղ 1981 թվականից դասավանդել է կիթառ։ 1985 թ. և 1987 թ. դարձել է երևանյան, 1986 թ.` թբիլիսյան ջազ փառատոների դափնեկիր: 1992 թվականից էլեկտրոկիթառ է դասավանդում Մոսկվայի էստրադային և ջազային արվեստի պետական երաժշտական ուսումնարանում: 2003 թ-ից Մոսկվայի Գլինկայի անվան կոնսերվատորիայի ավագ դասախոս է: Հյուրախաղերով եղել է ավելի քան 30 երկրներում: «Մնոգոլիկայա գիտառա» համառուսական մրցույթ-փառատոնի կազմակերպիչն է, տնօրենը և ժյուրիի անդամ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]