Սևակ Ամրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևակ Ամրոյան
Ծնվել էհուլիսի 10, 1990(1990-07-10) (29 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Սևակ Ամրոյան (հուլիսի 10, 1990(1990-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, որն իր գործունեությունը ծավալում է ժողովրդական երգի ասպարեզում։ «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում: 2007 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1» նախագծին և հաղթել[1]:

2014 թվականին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[2]: Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլն։

Զուգերգերով ներկայացել է հայ երգարվեստի շատ ներկայացուցիչների հետ։

Նկարահանել է 6 տեսահոլովակ, իսկ 2016 թվականին թողարկել է «Էլ ետդարձ չկա» առաջին ձայնասկավառակը[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Սևակ Ամրոյանի Յություբյան պաշտոնական ալիքը