Էրիկ Կարապետյան
Էրիկ Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգիչ |
Էրիկ Վալերայի Կարապետյան (հունիսի 5, 1988, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգիչ։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը Նոր Ալիք մրցույթում և գրավել է 5-րդ հորիզոնականը` արժանանալով հանդիսատեսի համակրանք մրցանակին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1988 թ. հունիսի 5-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
2005 թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։ 2006-2011 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-2010 թվականներին աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։
2006 թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։ 2007 թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող։ 2011 թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Թողարկել է 1 ձայնասկավառակ, նկարահանել է 18 տեսահոլովակ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Քաղաք | Արդյունք |
---|---|---|---|---|
Կռունկ | Հաղթանակ | |||
2006 | Yntsa Awards | Մեծ մրցանակ | Երևան | Հաղթանակ |
2006 | Ոսկե Քնար | Թարվա բաչահայթում | Երևան | Հաղթանակ |
2007 | Ոսկե Քնար | Լավագույն փոփ երգ | Երևան | Հաղթանակ |
2010 | Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն | Top 10 | Երևան | Հաղթանակ |
2011 | Նոր Ալիք | Հանդիսատեսի ընտրություն | Յուրմալա | Հաղթանակ |
2011 | Armenian National Awards | Տարվա լավագույն երգիչ | Երևան | Հաղթանակ |
2012 | Armenian National Awards | Տարվա լավագույն երգիչ | Երևան | Հաղթանակ |
2013 | Դար 21 | Տարվա լավագույն երգիչ | Երևան | Հաղթանակ |
2015 | Armenian Pulse Music Awards | Լավագույն փոփ երգ | Երևան | Հաղթանակ |
2016 | Pan Armenian Entertainment Awards | Լավագույն համերգային երգիչ | Լոս Անջելես | Հաղթանակ |
2017 | Armenian Europe Music Awards | Տարվա լավագույն երգիչ | Փարիզ | Հաղթանակ |
2017 | Արմենիա հեռուստաընկերություն | Տարվա երգ | Երևան | Հաղթանակ |
2018 | ‘Ծիծեռնակ’ Armenian Music Awards | Տարվա լավագույն երգիչ | Երևան | Հաղթանակ |
2019 | Արմենիա հեռուստաընկերություն | Տարվա երգ | Երևան | Հաղթանակ |
2021 | Դիմակահանդես | Հաղթող | Երևան | Հաղթանակ |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Твои следы (2015)
- Սիրո պանդեմիա (2020)