Մարգարիտա Պոզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարիտա Պոզոյան
MPozoyan.jpg
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսArishata, Արիշատա
Ծնվել էդեկտեմբերի 21, 1984(1984-12-21) (37 տարեկան)
Կրասնոդար, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, երաժշտական մանկավարժ
Կայքmargaritapozoyan.com
Commons-logo.svg Margarita Pozoyan Վիքիպահեստում

Մարգարիտա Մուրատի Պոզոյան (դեկտեմբերի 21, 1984(1984-12-21), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), երգերի հեղինակ և կատարող, ռուսական առաջին ալիքի «Ռուսաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլի մասնակից, հաղորդավար, վոկալի ուսուցիչ, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Պոզոյանը (նախկինում հայտնի էր «Արիշատա» բեմական անունով) ծնվել է Կրասնոդարում, ծնունդով հայ է։ Երկու տարեկան հասակում նա ընտանիքի հետ տեղափոխվեց Դոնեցկի մարզի Արտյոմովսկ քաղաք։ Պոզոյանն ունի փոքր քույր՝ Եկատերինան, և եղբայր՝ Վլադիսլավը։ 13 տարեկանում նա շահեց «Բախմուտ աստղիկ» մրցույթի Գրան պրին՝ իր կյանքում առաջինը։

14 տարեկանում Պոզոյանը դարձել է Եվգենի Մարտինովի «Հոր տուն» քնարական երգերի բաց հեռուստատեսային փառատոն-մրցույթի «Երիտասարդ ձայներ» անվանակարգում հաղթող։ Մրցանակը ստացել է ժյուրիի նախագահ Իոսիֆ Կոբզոնի և Վիկտոր Յանուկովիչի ձեռքից։

2001 թվականին նա հաղթեց Սմոլենսկում անցկացվող համառուսաստանյան երիտասարդական դելֆյան խաղերում և դարձավ ոսկե մեդալակիր։ Ավագ դպրոցն ոսկե մեդալով ավարտելուց հետո տեղափոխվում է Մոսկվա և ընդունվում երաժշտական համալսարան։ Էստրադային-ջազային արվեստի պետական երաժշտական ուսումնարանում լսելուց հետո՝ ընդունելության հանձնաժողովը Վլադիմիր Խաչատուրովի գլխավորությամբ խորհուրդ է տվել Պոզոյանին ընդունվել ժամանակակից արվեստի ինստիտուտ (ԺԱԻ)։ ԺԱԻ-ի ներածական հանձնաժողովը Պոզոյանին ընդունել է միանգամից երրորդ կուրս։

Որպես ուսանող՝ նա ներկայացնում էր Ռուսաստանը Մոլդովայում անցկացվող դելֆյան միջազգային խաղերում, որտեղ կրկին նվաճեց ոսկե մեդալ։

2009 թվականին նա դարձավ Եվրատեսիլի ընտրական փուլի եզրափակչի մասնակից, որտեղ առաջին անգամ հանդես եկավ Արիշատա կեղծանվամբ՝ Breakdown երգով (եր․՝ Ռոման Սթիքս, խոսք՝ Դմիտրի և Սառա Բուզաջի)։

2012 թվականին նա դարձել է ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից և ապա, դուրս է եկել եզրափակիչ՝ ընդգրկված լինելով Դիմա Բիլանի թիմում։

2013 թվականին Պոզոյանը «Տաշիր» հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացավ «Տարվա հայտնագործություն» մրցանակը, որն անցկացվում էր Կրեմլում։

Մարգարիտան հանդես է եկել որպես մենակատար Laya Bam Band խմբում։

Նա «Բաց եթեր» հաղորդման հաղորդավարուհին էր «ArmTV» հեռուստաալիքում։

2017 թվականի սեպտեմբերին «Mir 24» հեռուստաալիքով մեկնարկեց «Ամբողջ ձայնով» նախագիծը։ Պոզոյանը երեք մրցաշրջան անընդմեջ Հայաստանի հավաքականի մենթորն էր։ 2019 թվականին Հայաստանի թիմերից մեկը դարձավ ծրագրի հաղթող՝ «Լավագույն թիմ» և «Լավագույն երգիչ» անվանակարգերում՝ շրջանցելով ութ երկիր։

2018 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Պոզոյանի «# 1» դեբյուտային ալբոմի շնորհանդեսը։

2019 թվականի մարտին թողարկվեց «Երբեք մի ասա» սինգլը, որի հեղինակը հենց Պոզոյանն է։ 2019 թվականի սեպտեմբերին թողարկվեց «Մի՛ խոստացիր» երգը, իսկ տեսահոլովակի պրեմիերան նոյեմբերի վերջին էր։

Փետրվարին Պոզոյանը Սեմյոն Վելիչկոյի հետ թողարկեց իր «Somebody Tell Me» երգի ակուստիկ դուետ տարբերակը։

2020 թվականի փետրվարին ստեղծել է պրոդյուսերական նախագիծ՝ քավեր — բենդ «MANKI 4»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 — # 1 [1] :
  • 2018 — Never Tear Us Apart (Cover OST «Fifty Shades Freed»
  • 2019 — Never Say No (Single)
  • 2019 — SL (Acoustic version)
  • 2019 — Մի խոստացիր (Single)
  • 2020 — Somebody Tell Me (Acoustic duet version)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — Մարգարիտա Պոզոյան — «Դեպի արև»
  • 2015 — Մարգարիտա Պոզոյան և Մարտ Բաբայան. «Եղա՞վ, թե ոչ»
  • 2015 թվական -— Մարգարիտա Պոզոյան և ARTSVIK- «Քույրը ոգով»
  • 2016 — Մարգարիտա Պոզոյան — «Գաղտնիք»
  • 2018 — Մարգարիտա Պոզոյան - Never Tear Us Apart (Cover OST «Fifty Shades Freed»)
  • 2019 — Մարգարիտա Պոզոյան — Never Say No (Lyric video)
  • 2019 — SL (Acoustic version)
  • 2019 — Մի խոստացիր
  • 2020 — Somebody Tell Me (Acoustic duet version)

Դուետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 — Մարգարիտա Պոզոյան և Ալեքսանդր Պանայոտով — «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2015 — Մարգարիտա Պոզոյան և Մարտ Բաբայան — «Եղա՞վ, թե ոչ»
  • 2015 - Մարգարիտա Պոզոյան և Դիմա Բիլան — «Լռության ձայն»
  • 2015 — Մարգարիտա Պոզոյան և ARTSVIK — «Քույրը ոգով»
  • 2018 — Մարգարիտա Պոզոյան և Ալեքսանդր Էլովսկիխ — «Երկու սիրող սիրտ»
  • 2020 — Մարգարիտա Պոզոյան և Սեմյոն Վելիչկո — Somebody Tell Me (Acoustic Duet Version)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]