Վահագ Ռաշ
Վահագն Աշոտի Ռուշանյան | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Վահագն Ռաշ |
Ծնվել է | մայիսի 8, 1982 Արթիկ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | դասական ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երգահան |
Վահագն Աշոտի Ռուշանյան[1] (առավել հայտնի է Վահագ Ռաշ անունով, մայիսի 8, 1982, Արթիկ, Հայաստան), հայ երգահան, երգիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագ Ռաշը ծնվել է 1982 թվականի մայիսի 8-ին Արթիկ քաղաքում։ 12 տարեկանից հաճախել է տեղի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժինը[2][3]։ 1999 թվականին ընդունվել է ՀՊՃՀ հաշվողական համակարգեր բաժին, որտեղ սովորել է մինչև 2003 թվականը: Ավարտելուց հետո զորակոչվել է Արցախ և ծառայել մինչև 2005 թվականը։ 2005-2008 թվականներին սովորելել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում և ստացել մագիստրոսի կոչում։ 2009 թվականից սկսել է զբաղվել երաժշտությամբ և ձայնագրել Միսաք Մեծարենցի «Եգուր» բանաստեղծության բառերով գրված «Համբույրի մը մեջ» երգը: Վահագն Ռաշը ձայնագրել է նաև «Աշնան քամի», «Երանի», «Ես կգամ», Սիլվա Կապուտիկյանի «Երգ երգոց» բանաստեղծության բառերով գրված «Անհաս մի տենչ», Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»[4], Միսաք Մեծարենցի «Հիվանդի հևքեր» շարքից գրված «Անուրջներ», Հովհաննես Շիրազի «Գտա» բանաստեղծության վրա գրված «Դառն հուշեր», Վահան Տերյանի բառերով գրված «Հեռացիր» երգերը: 2011 թվականին Եվա Սուջյանի հետ համատեղ ներկայացրել է «Ադանա» ժողովրդական երգի ռոք մշակումը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 24-ին: Նույն թվականին ներկայացրել է նաև Ջիվանու «Քանքարավոր ընկեր» երգի ռոք տարբերակը և Ալին Գոյանի հետ համատեղ մշակել Կոմիտասի «Մարալ ջան» երգը ու ներկայացրել զուգերգի տեսքով: Վահագ Ռաշը համերգներով հանդես է եկել Երևանում, ՀՀ մարզերում, Ռուսաստանի և Ուկրաինայի մի քանի քաղաքներում, մասնակցել բարերգործական համերգների:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Իմ ծանոթներից մեկ տարում 200 հոգի հեռացել է անվերադարձ». Վահագ Ռաշ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-09
- ↑ «Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»։ Լուրեր Հայաստանից | Shamshyan.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-11
- ↑ «Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»։ Լուրեր Հայաստանից | Shamshyan.com (հայերեն)։ Վերցված է 2019-06-09
- ↑ RED LIGHT (2017-02-10), Վահագն Ռաշ Լուսամփոփի պես աղջիկ, https://www.youtube.com/watch?v=S0OIBuvAd7Q, վերցված է 2019-06-09