Եվա Սուջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Սուջյան
Ի ծնե անունԵվա Մկրտչի Սուջյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1984 (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր{{{2}}} Հայաստան Երևան
Ժանրերմետալ, պրոգրեսիվ ռոք, ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2003 - ներկա
ԿապվածՍթրայֆ (2003-2010)
Alien Time (2010-ից)

Եվա Սուջյան (դեկտեմբերի 14, 1984(1984-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երգչուհի[1]։

Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի դուստրն է և երգիչ Գոռ Սուջյանի քույրը։

Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցը։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, եղել է երգչուհի Գոհար Գասպարյանի աշակերտուհին։ 2003 թվականից հանդիսացել է «Սթրայֆ» պրոգրեսիվ-մետալ խմբի մեներգչուհին, իսկ 2010 թվականից՝ «Aline Time» ռոք խմբի մեներգչուհին է[2][3]։

Իքս-Ֆակտոր 1[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Եվա Սուջյանը մասնակցեց Իքս-Ֆակտոր նախագծի Հայաստանյան տարբերակի առաջին եթերաշրջանին։ Հաղթահարելով նախնական լսումներ և ժյուրիի տան փուլերը Եվան անցավ գալահամերգներ 25-ից բարձր տարիքային խմբում, որի ղեկավարը Գիսանե Պալյանն էր։ Եվան նախագծում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]